Le Figaro-ն Երևանը դասել է աշխարհի 5 վարդագույն քաղաքների շարքին

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիական Le Figaro պարբերականն առանձնացրել է աշխարհի 5 վարդագույն քաղաքները։ Ցանկում ներառվել է նաև ՀՀ մայրաքաղաք Երևանը։ Ըստ պարբերականի՝ վարդագույն քաղաքների հնգյակում են նաև ֆրանսիական Թուլուզ, Ալբի,  Մոնտոբան քաղաքները և Հնդկաստանի Ջայպուրը։

Նշվում է, որ Երևանն առանձնանում է իր կենտրոնի տեսողական միասնությամբ, որը փորագրված է տեղական քարից՝ հրաբխային տուֆից։ Լեռներում արդյունահանված այս քարը լինում է կարմրի երանգներով, սակայն հենց վարդագույն երանգն է գերիշխում հասարակական շենքերում և հին տներում։ Ըստ հրապարակման՝ դա կարելի է տեսնել Հանրապետության հրապարակում, հատկապես, երբ արևը մեղմ, գրեթե նարնջագույն լույս է նետում քարի վրա։

«Չնայած Երևանն աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկն է՝ հիմնադրված Հռոմից առաջ՝ մ.թ.ա. 782 թվականին, նրա «վարդագույն քաղաք» անվանումն ավելի նոր ժամանակների է՝ 20-րդ դարում խորհրդային վերակառուցման ժամանակ։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, որը պատասխանատու էր քաղաքի վերաձևավորման համար 1920-ական և 1930-ական թվականներին, որոշեց այն դարձնել քաղաքային ներդաշնակության խորհրդանիշ՝ լայնորեն օգտագործելով այս քարը մեծ պողոտաներում և կենտրոնական հրապարակներում»,- ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի