Կրեմլն արձագանքել է ԱՄՆ նախագահի նոր վերջնաժամկետին

Լուրեր

03.07.2026 | 19:00
Ասում էին՝ ԵՄ-ն հանձնեց Սյունիքը, Մակրոնը ծախեց ՀՀ-ն, մինչդեռ՝ Եվրոպան է ֆինանսավորում Հյուսիս-Հարավը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 18:47
4 նախագիծ, որ այդպես էլ մնաց 8-րդ գումարման ԱԺ-ի գզրոցում
03.07.2026 | 18:32
Պայթյունի ահազանգ՝ Վանաձորի գազալցակայաններից մեկում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած
03.07.2026 | 18:30
Մեկ բաժակ կաթի հետևում․ ինչպես է կառուցված Հայաստանի կաթնամթերքի ամենամեծ ֆերման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 18:26
Սոլակից «Շևրոլե» էր գողացել․ 22-ամյա կասկածյալը հայտնաբերվել է Մասիսում
03.07.2026 | 18:18
Բաքվում դատապարտված ռուսները կարող են փոխանակվել ՌԴ-ում դատապարտված ադրբեջանական սփյուռքի առաջնորդի հետ
03.07.2026 | 18:03
Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
03.07.2026 | 17:54
ԱՄՆ-ը զգուշացրել է Լեհաստանին, որը ՌԴ-ն ռազմական սադրանք է ծրագրում՝ ՆԱՏՕ-ին վճռականությունը ստուգելու համար․ ԶԼՄ-ներ
03.07.2026 | 17:43
Հայաստանցի բասկետբոլիստն ընտրվել է NBA G League International Draft-ում
03.07.2026 | 17:30
Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 17:18
Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 17:03
Մոլդովայի վարչապետն անսպասելի հրաժարական է տվել
03.07.2026 | 16:57
ՀՀ դրոշը՝ բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ, պատգամավորները երդման նոր տեքստ ունեն
03.07.2026 | 16:45
Ես մասնակից չեմ եղել ծեծկռտուքին, բայց քննադատում եմ բռնությունը. Շենգավիթի թաղապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 16:34
Կապակցվածությունը կարող է օգնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովմանը․ Մարթա Կոս
Բոլորը

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին հայտարարությունների ֆոնին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունն արդեն իմունիտետ է ձեռք բերել դրանց նկատմամբ, հաղորդում է Ինտերֆաքսը։

«Մենք բավական երկար ժամանակ ապրում ենք հսկայական թվով պատժամիջոցների տակ, մեր տնտեսությունը գործում է հսկայական թվով սահմանափակումների ներքո, ուստի մենք արդեն որոշակի իմունիտետ ենք ձեռք բերել այս առումով։ Մենք շարունակում ենք գրանցել նախագահ Թրամփի և այլ միջազգային ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա՝ մեկնաբանելով Թրամփի կողմից ուկրաինական կարգավորման համար հատկացված տասնօրյա ժամկետից հետո նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։

Թրամփի կողմից ուկրաինական ճգնաժամի կարգավորման ժամկետների վերաբերյալ փաստացի վերջնագրի հետ կապված Կրեմլի արձագանքի վերաբերյալ հարցին ի պատասխան էլ՝ Պեսկովն ասել է․ «Մենք հաշվի ենք առնում այս բոլոր հայտարարությունները»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում հրադադարի համար ՌԴ-ին տրվող 10-օրյա վերջնաժամկետը սկսվում է հուլիսի 29-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի