Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի համար ՌԴ-ին տրվող 10-օրյա վերջնաժամկետը սկսվում է հուլիսի 29-ից

Լուրեր

06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի Ուկրաինայում հրադադարին մինչև օգոստոսի 8-ը, հակառակ դեպքում, կբախվի պատժամիջոցների, գրում է Politico-ն։

Ավելի վաղ Թրամփը 50-օրյա վերջնաժամկետ էր սահմանել Ուկրաինայի հետ համաձայնագրի համար՝ սպառնալով մաքսատուրքեր սահմանել, եթե համաձայնագիրը չկայանա։ Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ կրճատում է այդ վերջնաժամկետը մինչև «10 կամ 12 օր»։

«Կարծում եմ՝ այսօրվանից սկսած՝ դա կլինի 10-12 օր»,- ասել էր Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքա՞ն է մտադիր կրճատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար տրված 50 օրը։

Երեքշաբթի Թրամփն ասել է, որ ժամանակը սպառվում է, և «այսօրվանից 10 օր է մնացել»։

«Եվ այդ դեպքում մենք մաքսատուրքեր ենք սահմանելու։ Ես չգիտեմ՝ դա կազդի՞ Ռուսաստանի վրա, թե՞ ոչ, քանի որ նա, ակնհայտորեն, ցանկանում է շարունակել պատերազմը», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ՝ վերջերս «հիասթափություն» հայտնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Նա հայտարարել է, որ դեռևս տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանից նոր ժամանակացույցի վերաբերյալ։

«Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, մենք շատ անհեթեթություններ ենք լսում Պուտինից։ Նա միշտ շատ սիրալիր է, բայց պարզվում է՝ դա անիմաստ է»,- ավելի վաղ ասել էր Թրամփը։

Նա ափսոսանք է  հայտնել, որ պատերազմի վերաբերյալ համաձայնություն չի եղել, քանի որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա սկսվել է 2022 թվականին, երբ նախագահն էր Ջո Բայդենը։

Իր երդմնակալությունից առաջ Թրամփը պնդում էր, որ կավարտի պատերազմն Ուկրաինայում իր երկրորդ ժամկետի առաջին օրը՝ մեղադրելով Բայդենին պատերազմի սկսվելը թույլ տալու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի