Ռուսաստանում արգելափակել են ինտերնետի արագությունն ու որակը ստուգող Speedtest ծառայությունը

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռոսկոմնադզոր»-ը Ռուսաստանում արգելափակել է ինտերնետ կապի արագությունն ու որակը չափելու համար նախատեսված Ookla ընկերության Speedtest ծառայությունը, գրում է Meduza-ն։ Այս որոշումը բացատրել են«հանրային կապի ցանցի և ինտերնետի ռուսական հատվածի անվտանգությանը սպառնացող վտանգներով»։

«Ռոսկոմնադզոր»-ը խորհուրդ է տալիս օգտագործել «վստահելի ռուսական ծառայություններ» և հիշեցրել է ProSet ծառայության մասին, որը տվյալների փոխանցման արագությունը ստուգելու տեղական լուծումն է։

2024 թվականի հունիսին «Ռոսկոմնադզոր»-ը հայտնել էր , որ իր մասնագետները ստեղծել են իրենց սեփական հավելվածը՝ բջջային սարքերում կապի որակը ստուգելու համար, որը կոչվում է ProSet։

Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին էր հաղորդվել, որ Ռուսաստանում կարող է արգելափակվել Speedtest-ին հասանելիությունը։ «Ռոսկոմնադզոր»-ն այն ժամանակ հայտարարել էր, որ դա տեղի կունենա, «եթե պարզվի, որ ծառայության գործունեությունը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության տարածքում ինտերնետի և հանրային կապի ցանցի կայունության, անվտանգության և ամբողջականության համար»։

2023 թվականի հոկտեմբերին Մոսկվայի դատարանը ամերիկյան Ookla ընկերությանը (Speedtest-ի սեփականատերը) տուգանել էր վեց միլիոն ռուբլով՝ Ռուսաստանում տվյալները տեղայնացնելուց կրկնակի մերժման համար։

Վերջին ամիսներին Ռուսաստանի տարբեր շրջաններում անջատում են  բջջային ինտերնետը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ավելի ու ավելի հաճախակի դարձող զանգվածային հարձակումների պատճառով։

«На связи»-ի նախագծի տվյալներով, որը հավաքում է օգտատերերի բողոքները և ստուգում դրանք տեխնիկական միջոցներով, ցույց են տալիս, որ հունիսի վերջին սահմանափակող միջոցառումները սկսել են պարբերաբար ազդել երկրի բոլոր շրջանների կեսից ավելիի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի