Կամչատկայում 8,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ ամենաուժեղը 1952 թ․-ից ի վեր

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Կամչատկայի ափերի մոտ՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 149 կիլոմետր հեռավորության վրա,  հուլիսի 30-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական մասնաճյուղը, գրում է Meduza-ն։

Ծառայության տելեգրամ ալիքը հայտնել է, որ տարբեր գնահատականներով մագնիտուդը հասել է 8.7-ի, որը Կամչատկայի սեյսմիկ գոտում ամենաուժեղ երկրաշարժն է 1952 թվականից ի վեր։

«Սա, անկասկած, նշանակալի իրադարձություն է»,- նշել են ռուս սեյսմոլոգները։

Ճապոնացի և ամերիկացի սեյսմոլոգները երկրաշարժը նախ գնահատել են 8.0 մագնիտուդ, ավելի ուշ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը թարմացրել է իր չափումները՝ դարձնելով 8.8 մագնիտուդ։

Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը նույնպես հայտնել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.8 մագնիտուդ։ Սա, հավանաբար, աշխարհում ամենաուժեղ երկրաշարժն է 2011 թվականի մարտից ի վեր, երբ Ճապոնիայի հյուսիսարևելյան ափին տեղի էր ունեցել  9.0 մագնիտուդով երկրաշարժ, գրում է AP-ն։

Կամչատկայում երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ վտանգավոր ուժեղ ցունամի է դիտվել Կամչատկայի ափին և Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկ շրջանում։Այստեղ ցունամին հեղեղել է նավահանգիստը և «Ալաիդ» ձկնորսական ձեռնարկությունը, նավահանգստում ուժեղ ալիքը նավերը պոկել է իրենց խարիսխներից, այս տարածքում արտակարգ դրություն է մտցվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ափին գտնվող տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները տարհանվել են։

Կամչատկայի Ելիզովսկի շրջանում՝ Վոդոպադնայա օդերևութաբանական կայանի մոտ, գրանցվել է երեքից չորս մետր բարձրությամբ ցունամի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ցունամիի սպառնալիքի պատճառով մոտ 2700 մարդ տարհանվել է Կուրիլյան կղզիների անվտանգ գոտիներ:

Պետրոպավլովսկ-Կամչատկայում, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության նախնական տվյալների համաձայն, ցնցումների ուժգնությունը կազմել է առնվազն յոթ բալ: Թիվ 15 մանկապարտեզի շենքի պատը փլուզվել է, ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Կամչատկայում մի քանի մարդ վիրավորվել է։Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարար Օլեգ Մելնիկովը:

«Կան մարդիկ, ովքեր վիրավորվել են դուրս վազելիս: Կա մի բուժառու, որը պատուհանից է ցատկել», – ասել է նախարարը:

Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո տարածքում ինտերնետ կապը ժամանակավորապես անհասանելի է դարձել, սակայն կապի հանգույցները հետագայում վերականգնվել են ։

Ցունամիի սպառնալիքի մասին հայտարարվել է աշխարհի տարբեր երկրներում՝ Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Չիլիում, Պերուում: 30 սանտիմետր բարձրությամբ ցունամին հասել է Ճապոնիայի հյուսիսային ափ, արագընթաց գնացքները կանգնեցվել են երկրի կենտրոնում և հյուսիս-արևելքում։ Ճապոնիայում տուժածների  մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի հետևանքով մի քանի կետեր ափ են նետվել ճապոնական Տատեյամա քաղաքի մոտ: ԱՄՆ-ի Հավայան կղզիների ափային պահպանությունը պահանջել է, որ նավերը լքեն նավահանգիստները:

Երկրաշարժից հետո տեղի է ունեցել  ավելի քան 50 հետցնցում, որոնցից մի քանիսը զգալի են եղել։  Ռուս սեյսմոլոգները զգուշացրել են, որ «ուժեղ, զգալի հետցնցումները կշարունակվեն առնվազն ևս մեկ ամիս», այդ թվում հնարավոր են 7.5 մագնիտուդով հետցնցումներ։

«Նման հետցնցումները կարող են Պետրոպավլովսկ-Կամչատկայում առաջացնել հինգից վեց բալ ուժգնությամբ տատանումներ և վտանգավոր ցունամիներ», – հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի