Ճամբարից ճամբար են թռնում, որովհետև քաղաքական գործիչներ չեն․ պետք չէ երկրի բոլոր ճյուղերը վստահել այդ մարդկանց․ Հովհաննես Իգիթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Հայաստանի Սահմանադրություն գրողները չէին պատկերացնում, որ երկրում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ողջ ժողովուրդը կարող է ոտքի կանգնել  և մեկ պահանջ ներկայացնել իշխանություններին, դրա համար էլ այժմ միակ տարբերակն Ազգային ժողովի լուծարման համար մնում է այն, ինչին  դիմեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ նշելով, որ մենք այժմ գնում ենք ընտրության՝ ընտրելու երկրի առաջին դեմքին՝ ասել է թե, տպավորություն է, որ ընտրում ենք նախագահ։

«Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք այդ ընտրություններից հետո կձևավորվի՞ ընդդիմություն, ապա պետք է ասեմ, որ դեռ հարց է, որ ԸՕ-ով նախատեսված 30 տոկոսը կլինի՞ արդյոք ընդդիմություն, քանի որ նախկինում մենք ունեցել ենք տարբերակ, երբ խորհրդարանում եղել է ոչ թե ընդդիմություն, այլ այլընտրանքային իշխանություն, ինչպիսին ԲՀԿ-ն էր։ Այնպես որ, ես համոզված եմ, որ մեզ մոտ հետագայում կձևավորվի ընդդիմությունը»,- ասաց Իգիթյանը։

Վերջինս նաև նկատեց, որ երկրում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ տարբեր մարդիկ ճամբարներ են փոխում պաշտոններ ստանալու համար, և դրա պատճառն այն է, որ այդ ճամբարափոխները ճամբարից ճամբար են թռնում, որովհետև քաղաքական գործիչներ չեն եղել և չեն, ուստի երկրի բոլոր ճյուղերը չպետք է վստահել նրանց։

Մանրամասները՝ տեսանյութում։