ԵՄ-ն Կիևին զգուշացնում է՝ կդադարեցնի ամբողջական ֆինանսավորումը․ քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները չվերականգնել իրենց անկախությունը

Լուրեր

24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը զգուշացրել է Ուկրաինայի կառավարությանը, որ հետևանքներ կլինեն, եթե Գերագույն ռադան չքվեարկի 12414 նախագծի դրույթները լիովին չեղարկելու համար, որոնցով սահմանափակվում է Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոյի (НАБУ) և Մասնագիտացված  հակակոռուպցիոն դատախազության (САП) անկախությունը, գրում է Украинская правда-ն։

Այս մասին  «Экономическая правда»-ին հայտնել են կառավարությունում և Գերագույն ռադայում աղբյուրները։ Ըստ  լրատվամիջոցի՝  հուլիսի 24-ին ԵՄ ներկայացուցիչները դիվանագիտական ուղիներով Յուլիա Սվիրիդենկոյի կառավարությանը տեղեկացրել են, որ դադարեցնում են Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրումը: Այս տեղեկատվությունը  հաստատել են կառավարության, դիվանագիտական շրջանակների և խորհրդարանի չորս անկախ աղբյուրներ։

«Ամեն ինչ դադարեցվել է մինչև իրավիճակը շտկվի», – ասել է լրատվամիջոցի աղբյուրներից մեկը։

«Այո՛, ԵՄ-ն իսկապես զգուշացրել է Կիևին: Եթե օրենքը չընդունվի, ERA ծրագրի շրջանակներում ռուսական ակտիվներից ստացված վարկերը կսառեցվեն, մենք պարզապես կդադարեցնենք դրանց տրամադրումը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից ֆինանսավորումը նույնպես կդադարեցվի»,-ասել է ԵՄ պաշտոնյան անանունության պայմանով։

Ուկրաինայի ֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում վճարումների սառեցում չի սպասվում։ Լրատվամիջոցի տվյալներով՝  Ukraine Facility-ի ծրագրի շրջանակներում ևս չի սպասվում վճարումների սառեցում։

ԵՄ-ն օրերս  հաստատել է մակրոֆինանսական օգնության ծրագրի 4-րդ տրանշը՝ կրճատված չափով։ Օգոստոսին Ուկրաինան պետք է ստանա 3.05 միլիարդ եվրո՝ սպասվող 4.5 միլիարդի փոխարեն՝ բարեփոխումների ձախողման պատճառով։ Այս միջոցները, ենթադրաբար, չեն կարող սառեցվել, սակայն դրանք արդեն իսկ կստացվեն նախատեսվածից փոքր չափով, և Ուկրաինայի ֆինանսական գործիքի պայմաններում նախատեսված այլ բարեփոխումների հետաձգման դեպքում հետագա տրանշները նույնպես կկրճատվեն։ ԵՄ-ն սկսել է նաև բարձրացնել բարեփոխումների հետ կապված այլ գործողությունների հարցը։

Բրյուսելում գտնում են, որ Ուկրաինան պետք է զգա հետևանքները, եթե չկարողանա չեղարկել անցյալ շաբաթ տեղի ունեցած կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների «հետընթացը»։

Հիշեցնենք, որ  Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում օրերս  բողոքի ցույցեր էին տեղի ունեցել Գերագույն ռադայի կողմից ընդունված օրենքի դեմ, որը զգալիորեն սահմանափակում է Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոյի (НАБУ) և Մասնագիտացված  հակակոռուպցիոն դատախազության (САП) անկախությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի