Կրեմլն արձագանքել է Թրամփի հայտարարած նոր վերջնաժամկետին

Լուրեր

06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
Բոլորը

Կրեմլում «ի գիտություն են ընդունել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ կրճատում է Ուկրաինայում հրադադարի հասնելու համար իր կողմից հատկացված ժամանակը 50 օրից մինչև 10-12 օր, և որ այլևս հետաքրքրված չէ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական կարգավորման շուրջ խոսելով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի երեկվա հայտարարությունները։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, և մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու խաղաղ գործընթացին և այդ  կարգավորման գործընթացում մեր շահերի ապահովմանը», – լրագրողներին ասել է նա։

Ի պաստախան խնդրանքին՝ մեկնաբանելու լ Թրամփի այն հայտարարությունը, որ նա այլևս հետաքրքրված չէ Պուտինի հետ Ուկրաինայի մասին խոսելով, Պեսկովն ասել է. «Ես կցանկանայի խուսափել որևէ գնահատականից։ Կրկնում եմ, մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի հայտարարությունները»։

Նա նաև ասել է, որ Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման հարցը առարկայական իմաստով դեռ  մանրամասն չի քննարկվում։

«Այն (այս հանդիպման հարցը ) օրակարգում չէր, և այն օրակարգում չէ», – լրագրողներին ասել է Պեսկովը։ Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինի և Թրամփի միջև հնարավոր հանդիպման հարցը դեռևս օրակարգում է՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները Ռուսաստանի ղեկավարի հետ հետագա բանակցությունների նկատմամբ իր հետաքրքրության բացակայության մասին։

Նախորդ օրը Թրամփը հայտարարել էր, որ չգիտի՝ կհանդիպի՞ Պուտինի հետ, թե՞ ոչ։

«Չգիտեմ։ Ես այլևս առանձնապես չեմ հետաքրքրված նրա հետ զրույցներով», – ասել էր ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի հետ անձնական հանդիպումը կարող է օգնել լուծել ուկրաինական հակամարտությունը, և արդյոք նա քննարկում է նման հնարավորություն։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ «կտեսնենք, թե ինչ կլինի հետո»։

Բացի այդ՝ Թրամփը հայտարարել էր Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ վերջնագիրը մինչև 10-12 օրվա կրճատելու մտադրության մասին։

«Կարծում եմ՝ այսօրվանից սկսած՝ դա կլինի 10-12 օր»,- Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը ասել էր  Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքան ժամանակ է մտադիր կրճատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար տրված 50 օրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի