Փեզեշքիանը հայտարարել է, որ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը Իրանի հետ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեն

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է,  որ Թեհրանը շտապ պետք է բարելավի հարաբերությունները հարևանների հետ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային ավելի ամուր կապերը կարող են օգնել չեզոքացնել Արևմուտքի պատժամիջոցները, փոխանցում է IRNA գործակալությունը։

Երկուշաբթի օրը խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը նշել է, որ լիազորությունների պատվիրակումը, մասնավորապես սահմանամերձ շրջաններում, կխրախուսի տեղական պաշտոնյաներին ընդլայնել համագործակցությունը հարևան երկրների հետ։

«Եթե մենք ամրապնդենք բարիդրացիական  հարաբերությունները, պատժամիջոցները կդառնան անարդյունավետ։ Այսօր ավելի քան երբևէ, մենք պետք է բարելավենք կապերը մեր հարևան և տարածաշրջանային պետությունների հետ»,-ասել է Իրանի նախագահը։

Նա նշել է երկրները, այդ թվում՝ Պակիստան, Աֆղանստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Իրաք և Իրան որպես փոխադարձ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեցող երկրներ, որոնք պետք է «ակտիվանան»՝ համատեղ շահերը ապահովելու համար։

Փեզեշքիանը նաև անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի բարձրագույն քաղաքական և ռազմական առաջնորդների գագաթնաժողովի վրա հարձակմանը հունիսյան 12-օրյա պատերազմի ժամանակ։

«Դեպքը մեզ հիշեցրել է  իշխանության ապակենտրոնացման կարևորության մասին, որպեսզի եթե,Աստված մի արասցե, բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինչ-որ բան պատահի, համակարգը կարողանա շարունակել գործել», – ասել է  Իրանի նախագահը։

Նա հավելել է, որ Իրանի հակառակորդները հույս ունեին, որ վերջին հարձակումները կհանգեցնեն հասարակական անկարգությունների՝ ջրի, էլեկտրաէներգիայի և հացի պակաս առաջացնելով։

«Սակայն լիազորությունները նահանգապետերին պատվիրակելով՝ այդ ջանքերը խափանվեցին», – ասել է  Փեզեշքիանը՝ նշելով, որ ապակենտրոնացումը կընթանա կառավարության ընդհանուր ռազմավարական վերահսկողության ներքո։

Հիշեցնենք, որ իրանական աղբյուրները ավելի վաղ հայտնել էին, որ Մասուդ Փեզեշքիանը թեթև վիրավորում է ստացել հունիսին Իսրայելի կողմից Թեհրանի միջուկային օբյեկտների և ռազմական ենթակառուցվածքների դեմ իրականացված ռազմական գործողությունների ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի