Իրանի նախագահը վիրավորում է ստացել հունիսին Իսրայելի հարվածի հետևանքով․ իրանական ԶԼՄ-ներ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը թեթև վիրավորում է ստացել հունիսին Իսրայելի կողմից Թեհրանի միջուկային օբյեկտների և ռազմական ենթակառուցվածքների դեմ իրականացված ռազմական գործողությունների ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Fars լրատվական գործակալությունը, որը մոտ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), հայտնել է, որ հունիսի 16-ին վեց իսրայելական ռումբ է նետվել Թեհրանում գտնվող գաղտնի ստորգետնյա համալիրի մուտքերի վրա, որտեղ Փեզեշքիանը մասնակցել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նիստին։ Լրատվամիջոցի տվյալներով՝ նախագահը ոտքի վնասվածք է ստացել, երբ նա և հանդիպման մյուս մասնակիցները ստիպված են եղել տարհանվել վթարային հորով։

Թեհրանը հետաքննում է, թե ինչպես է Իսրայելին հաջողվել տվյալներ ստանալ գաղտնի օբյեկտի մասին, չի բացառվում, որ «դրանք հավաքագրելուն օգնել են Իրանի կառավարական կառույցներում գտնվող իսրայելցի գործակալները»։

Փեզեշքիանի գտնվելու վայրին հարված հասցնելու մասին Fars-ի տեղեկությունը անկախ աղբյուրներից չի հաստատվել։ Իսրայելը նույնպես չի մեկնաբանել դրանք։

Ավելի վաղ Իրանի նախագահն Իսրայելին մեղադրել էր իրեն սպանելու փորձի մեջ։ Փեզեշքիանը հայտարարել էր, թե Իսրայելը, որն անցյալ ամիս 12-օրյա պատերազմ մղեց Իրանի դեմ, փորձել է սպանել իրեն։ Սակայն Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մեղադրանքները սուտ էր որակել՝ շեշտելով, որ Իրանում «ռեժիմի փոփոխությունը» պատերազմի նպատակը չէր։

Լրատվամիջոցը նշում է, որ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա ավիահարվածների ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում երևում էր, թե ինչպես են իսրայելական ուժերը բազմիցս հրետակոծում Թեհրանի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռան լանջը։ Այժմ պարզվում է, որ պատերազմի չորրորդ օրը տեղի ունեցած հարվածները թիրախավորել էին Իրանի մայրաքաղաքում գտնվող գաղտնի ստորգետնյա համալիրը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր երկրի բարձրագույն ղեկավարությունը։

Ըստ Fars-ի՝ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով փակել են օբյեկտի բոլոր վեց մուտքի կետերը, ինչպես նաև դրա օդափոխման համակարգը։ Ստորգետնյա համալիրում նաև անջատվել է էլեկտրականությունը, սակայն Փեզեշքիանին հաջողվել է անվտանգ վայր հասնել։

Իսրայելական ուժերը սպանել են  ԻՀՊԿ-ի բազմաթիվ հրամանատարների Իրանի հետ դիմակայության սկզբում։ Իրանի ղեկավարները խոստովանում են, որ Իսրայելի հարվածներն իրենց անակնկալի են բերել, և որ երկիրն առաջին հարվածներից հետո 24 ժամ կաթվածահար վիճակում էր։

Իսրայելցի պաշտոնյաներն իրենց հերթին խոստովանել են, որ հարվածներն ուղղված էին նաև Խամենեիին, սակայն կորցրել են նրա հետքը, երբ գերագույն առաջնորդը տարհանվել է արտաքին աշխարհից մեծ մասամբ կտրված ստորգետնյա օբյեկտ։ Անհասկանալի է մնում, թե ինչպես են իսրայելական ուժերը կարողացել այդքան շատ հետախուզական տվյալներ ստանալ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների գտնվելու վայրի, ինչպես նաև գաղտնի օբյեկտների գտնվելու վայրերի վերաբերյալ։

Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ էր սկսել Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ երկրի միջուկային զենքի արտադրությունը կանխելու համար։

Իրանը, որը պատասխան հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ էր հասցրել Իսրայելին, հերքում է, որ ունի միջուկային ռումբ ձեռք բերելու մտադրություն՝ պնդելով, որ ուրանը հարստացնում է միայն խաղաղ նպատակներով։

Հունիսի 22-ին ԱՄՆ զինված ուժերը հրթիռային հարվածներ էին հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են, սակայն որոշ հետախուզական գործակալություններ, այդ թվում՝ ամերիկյան, ավելի զգույշ են հարվածների հետևանքի հարցում։

Իսրայելցի պաշտոնյան անցյալ շաբաթվա վերջին լրագրողներին ասել էր, որ Իրանը կարող է փորձել արդյունահանել հարստացված ուրանը, որը թաղված է Սպահանի օբյեկտի տակ, որին ԱՄՆ-ն հարվածել էր հունիսի գործողության շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի