Բաքվում առաջարկում են ռուսական ալիքների հեռարձակումը լիովին դադարեցնել

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակային հաղորդման ժամանակ կոշտ մեկնաբանություններ է արել քաղաքագետ Սերգեյ Մարկովի և ՏԱՍՍ-ի նախկին փոխտնօրեն Միխայիլ Գուսմանի հասցեին՝ Արցախում անցկացված Շուշիի Գլոբալ մեդիաֆորումին նրանց մասնակցության  համար՝ Բաքվի հետ Մոսկվայի  հարաբերությունների լարվածության ֆոնին։ Սոլովյովը նաև կոչ է արել Մարկովին ճանաչել «օտարերկրյա գործակալ»։

Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Սոլովյովի հայտարարությունները։ Մասնավորապես, իշխանամերձ APA-ն գրում է, թե «վերջին օրերին ռուսական հեռուստաալիքներով հակաադրբեջանական արշավը մեծ թափ է ստացել»՝ նշելով, որ Սոլովյովի հաղորդումները երկրում չեն ցուցադրվում։

«Ռուսաստանի գլխավոր քարոզչական մեքենան՝ Սոլովյովը, վերջերս իր գրեթե բոլոր հաղորդումները կառուցում  է Ադրբեջանի վրա հարձակումների վրա և իր հյուրերի հետ միասին անամոթ խոսքեր է ասում Բաքվի հասցեին։ Այդ պատճառով Սոլովյովի հաղորդումները արդեն  որոշ ժամանակ չեն ցուցադրվում Ադրբեջանում, և երբ նրա հեղինակային հաղորդումը հեռարձակվում է, հեռարձակումը դադարեցվում է, և էկրանը սևանում է։ Որովհետև ադրբեջանցի հեռուստադիտողը չպետք է լսի քարոզիչ Սոլովյովի և նրա հյուրերի զրպարտչական, վիրավորական հայտարարությունները Ադրբեջանի դեմ, դիտի դրանք»,-գրում է լրատվամիջոցը՝ առաջարկելով մտածել նաև ռուսական հեռուստաալիքների երկրում հեռարձակման դադարեցման մասին։

«Շատ ափսոս, որ Սոլովյովը միայնակ չէ։ Ընդհանուր առմամբ, ինչո՞ւ է ռուսական պետական «Ռոսիա 1» հեռուստաալիքը հեռարձակվում Ադրբեջանում, ինչը թույլ է տալիս Սոլովյովին նման վիրավորական հայտարարություններ անել իր եթերում։ Նրա հետ հակաադրբեջանական քարոզչության մեջ մրցում են նաև այլ ռուսական հեռուստաալիքների ղեկավարներն ու «փորձագետներըը», որոնք հաճախ են հայտնվում Սոլովյովի հաղորդումներում։ Մեր կարծիքով՝ այս դեպքում զարմանալի չի լինի դիտարկել այդ հեռուստաալիքների հեռարձակումը Ադրբեջանի տարածքում ամբողջությամբ դադարեցնելու հարցը»,- ասվում է հրապարկման մեջ՝ հավելմամբ, որ այդ մասին պետք է մտածել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ռուսաստանի անվտանգության ուժերի գործողություններին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում ձերբակալել և ծեծի են ենթարկել 10-ից ավելի ռուսների, խուզարկություններ են անցկացրել «Sputnik Ադրբեջանի» խմբագրությունում և կալանավորել խմբագրության երկու անդամի։

Օրերս էլ, ի դեպ, Արցախում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ֆորումի մասնակցելու համար քննադատությունների արժանացած Միխայիլ Գուսմանը հեռացվել էր ՏԱՍՍ-ի փոխտնօրենի պաշտոնից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի