Ի՞նչ է նախատեսում օրենսդրությունը վարչապետի հրաժարականից հետո

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՀՀ վարչապետի հրաժարականից հետո երկրում սպասվող քաղաքական գործընթացները կարգավորվում են Սահմանադրությամբ և ԱԺ Կանոնակարգ օրենքով: Մասնավորապես, Սահմանադրության 149 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը սահմանում են վարչապետի հրաժարականից հետո կառավարության նոր ղեկավարի ընտրության կարգը.

«1. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

ԱԺ Կանոնակարգ օրենքի 140 հոդվածն էլ սահմանում է, որ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: Եթե այդ օրը ԱԺ հերթական նիստեր չեն անցկացվում, վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս ԱԺ նախագահը:

Նույն հոդվածի 9-րդ կետն էլ սահմանում է. «Վարչապետի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Միաժամանակ, վարչապետի և կառավարության հրաժարականից հետո կառավարության ղեկավարն ու անդամները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում:

Այսպիսով, եթե խորհրդարանական ուժերը, ինչպես արդեն հայտարարել են, վարչապետի թեկնածու չառաջադրեն և կառավարության ղեկավար չընտրվի, Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի:

6-րդ գումարման Ազգային ժողովի լուծարումը կարող է լինել մինչև այս ամսվա ավարտը՝ հոկտեմբերի 28-31-ը:

Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու նոր Ազգային ժողովի կազմավորումը՝ գործող Ազգային Ժողովի լիազորություններն ամբողջությամբ պահպանվում և շարունակվում են: Սա նույնպես կարգավորվում է Սահմանադրությամբ և ԱԺ Կանոնակարգ օրենքով:

Մայր օրենքի 90 հոդվածի 5-րդ կետը սահմանում է. «Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»: