Կրեմլը չի բացառել Չինաստանում Պուտին-Թրամփ հանդիպման հնարավորությունը

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ միայն փորձագիտական մակարդակով դրա նախապատրաստումից հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք կարծում ենք, որ նախ պետք է որոշակի աշխատանք կատարել փորձագիտական մակարդակով, քանի որ այդ դժվար, սև աշխատանքը նախագահներին թողնելը բացարձակապես անտրամաբանական է: Նախ պետք է նախապատրաստվել, մշակել կարգավորման պարամետրերը, ապա դրանք ամրագրել ամենաբարձր մակարդակով, այլ ոչ թե հակառակը։ Հանդիպման համար առարկայական նախապատրաստություններ չեն տարվում, քանի որ համաձայնեցված շփումներ չկան»,- ասել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ստամբուլում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին։

Կրեմլի ներկայացուցչին նաև խնդրել են  մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի խոսքերը, որ Մոսկվան և Կիևը սկզբունքային համաձայնության են եկել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև ապագայում հնարավոր հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում։

«Թուրքիան, անկասկած, դուր է գալիս բանակցությունների բոլոր կողմերին, իհարկե, ես խոսում եմ մեր կողմից, մենք շնորհակալ ենք Անկարային և թուրքական ղեկավարությանը իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելուն նպաստելու ջանքերի, այն պայմանների համար, որոնք թուրքական ղեկավարությունն ապահովում է բանակցությունների համար, և, իհարկե, մեր այս տրամադրվածությունը մնում է հեռանկարի համար»,- պատասխանել է  Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ Պուտինը պատրաստվում է այցելել Չինաստան։

«Եթե այնպես ստացվի, որ ԱՄՆ նախագահը որոշի նույն ամսաթվերին այցելել Չինաստան, ապա, իհարկե, նման հանդիպումը տեսականորեն չի կարելի բացառել, եթե պետությունների ղեկավարները հայտնվեն նույն քաղաքում»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա կրկնել է՝ «դեռևս չկան որևէ կոնկրետ մշակումներ կամ գործողություններ դրան նախապատրաստվելու համար»։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցներ ունենալու ծրագրերի մասին՝ Ստամբուլում նրանց հնարավոր հանդիպման կազմակերպման հարցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի