Հեղեղվել էին փողոցներ, մայթեր, ստորգետնյա հատվածներ․ Արեյանը՝ ուրբաթ տեղացած անձրևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

Հուլիսի 25-ին Երևանում տեղացած անձրևը եղել է նորմայի կրկնակի չափով, ինչի հետևանքով փողոցներ են հեղեղվել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Համաձայն Հիդրոմետ ծառայության հետ ճշտված տվյալների՝ ամսվա նորման հուլիսին եղել է 9 մմ, 20 րոպեում մայրաքաղաքում տեղացել է նորման կրկնակի գերազանցող տեղումների քանակ՝ 18 մմ։ Այսինքն՝ 20 րոպեում կրկնակի ավելի տեղում է եղել, քան մեկ ամսվա նորման էր։ Նման ինտենսիվ անձրևների պայմաններում, որքան էլ թողունակ և գործարկման ենթակա լինի համակարգը, չէր կարող ընդունել անձրևի այդ ամբողջ ծավալը։ Հետևապես, Երևանում հեղեղվել էին փողոցներ, մայթեր, ստորգետնյա տրանսպորտային հանգույցների հատվածներ»,- նշեց Արեյանը։

Նրա խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրինության, կոմունալ տնտեսության վարչության պետի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ շրջել են դրսում, և անձրևի դադարից մոտ 10-15 րոպե հետո ջրականգ չի եղել մայրաքաղաքում։

Քաղաքապետի խորհրդականը տեղեկացրեց նաև, որ հեղեղատար համակարգի՝ գոյություն չունեցող հատվածները գույքագրված են։

«Վերակառուցման ենթակա համակարգերը 50 հասցեներում ամբողջ ծավալով գույքագրված են։ Պատվիրել ենք 50 հասցեների կառուցման ու վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը։ Բոլորը պատրաստ են, անցել են փորձաքննություն։ Ծավալը ֆինանսական առումով կազմում է 10 մլրդ 88 մլն դրամ, 52 կմ 695 մետր»,- նշեց Արեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։