Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն կստեղծի և ընդդիմություն կդառնա. արտահերթ ընտրություններին նա չի մասնակցի

Լուրեր

25.02.2026 | 14:37
Միհրան Պողոսյանի կանխիկ փողերն արագորեն սպառվում են
25.02.2026 | 14:26
Էդուարդ Վարդանյանը վերադառնում է ACA 
25.02.2026 | 14:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սմոլենսկի քիմիական գործարանի վրա, զոհվել է 4 մարդ
25.02.2026 | 13:51
Նիկոլ Փաշինյանը փղի արձանիկ է նվեր ստացել հնդիկ գեներալից
25.02.2026 | 13:42
Գեղեցիկ գոլ՝ Լուկաս Սելարայանի տպավորիչ ասիստից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 13:33
Ով է «Նուբարաշեն» ՔԿՀ թմրանյութի նմանվող զանգված տանելու մեջ կասկածվող փաստաբանը․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել
25.02.2026 | 13:21
«Վերականգնվել է արդարությունը». Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը՝ Արցախի ղեկավարների դատավճիռների մասին
25.02.2026 | 13:10
Ազատված պաշտոնյաները նշանակվել են ՆԳ նախարարի խորհրդական ու օգնական․ ինչ փոփոխություններ է արել Արփինե Սարգսյանը
25.02.2026 | 13:03
Նարեկ Կարապետյանի պնդումը կեղծ է․ 2018-ից հետո առաջին անգամը չէ, որ կենսաթոշակները բարձրացվում են
25.02.2026 | 12:56
Իրանը վճռական է ավարտին հասցնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. Փեզեշքիան
25.02.2026 | 12:40
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել
25.02.2026 | 12:29
Ֆինն Գերագուսյանը դուբլի հեղինակ է դարձել Անգլիայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 12:23
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել
25.02.2026 | 12:12
Որ հասցեներում ջրամատակարարումը շուրջօրյա չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը ցանկ է հրապարակել
25.02.2026 | 12:00
Թոշակները կբարձրանան մինչև 10 հազար դրամով // մանկապարտեզի տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել և ընդդիմություն դառնալ: «Եթե քաղաքականություն ես վերադառնում, հարկավոր է մտածել այդ մասին: Ընդդիմադիր դաշտում ես շատ լուրջ վակուում եմ տեսնում և կարծում եմ, որ հարկավոր է լրացնել այն՝ երկրի շահերից ելնելով»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ կուսակցության անվանումը կարևոր չէ, կարևորը մոտեցումներն են, որոնք պետք է հարմարեցվեն:

Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի, քանի որ, պարզաբանել է, պարզապես չի հասցնի: «Ես անկուսակցական եմ: Դա նշանակում է, որ պետք է զրոյից կուսակցություն ստեղծեմ, ոչ թե նախկինում եղածը վերականգնեմ: Ընդ որում, կցանկանայի ընտրությունների գնալ նոր՝ թարմացված թիմով: Իհարկե, հարկավոր է նաև հին թիմից մարդկանց ներգրավել, որոնց գիտես, որոնց հետ աշխատել ես: Սակայն, ամեն դեպքում, հարկավոր է հենվել նոր սերնդի վրա, իսկ դրա համար ժամանակ է պետք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նախկին նախագահը վստահեցրել է, որ չի ձգտում որևէ բարձր պաշտոն զբաղեցնել. «Եթե նման ձգտում ունենայի, 10 տարի մասնավոր կյանքով չէի ապրի: Իրադրությունն այնպես է զարգանում, որ քեզ ներքաշում է գործընթացների մեջ, որոնից չես կարող հրաժարվել՝ հաշվի առնելով կենսագրությունդ, բնավորությունդ ու դիրքորոշումդ»: