Այս թեմային այլևս միայն դատական գործի շրջանակներում կանդրադառնամ. Ավանեսյանն արձագանքել է Գալստանյանին

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակին։

«Ահաբեկչության և իշխանության յուրացման հոդվածներով մեղադրյալ պարոն Գալստանյանը ՔԿ կենտրոնից «բա՜րձր ծիծաղելով» արձագանքել է ժողովրդին ուղղված վիրավորական արտահայտությունների համար խմբային հայցի մեր նախաձեռնության վրա:

Նախ ողջունում եմ Բագրատ Գալստանյանի ազնվությունը, որ չի փորձել հերքել կամ, ասենք, գրքային ինչ- որ ժանրի վերագրել «խորը անասուն» կամ «գյուլլել» արտահայտությունները և ուղղակի բա՜րձր ծիծաղել է…

Իմ մասին քամահրական և չակերտաշատ հատվածը մեծահոգաբար բաց կթողնեմ, երևի գրել է հետո է մեջբերել Սիրաքի Իմաստության 5։16-18
հատվածը, «ծիծաղելու» արանքում չնկատելով , որ չի հետևում իր իսկ մեջբերումներին։
Իսկ ինչ վերաբերում է 2012 թ. գրված թեզին, սիրով կարդացի:

Չեք պատկերացնի,առաջադրված մոտեցումների մեծ մասի և քննադատության հետ լրիվ համաձայն եմ. այ, որ նախկին իշխանությունները այն ժամանակ ականջալուր լինեին պարոն Գալստանյանի թեզերին և ջանքեր կիրառեին իրակացնելու անհրաժեշտ բարեփոխումները, որ արվում են և արձագանքեին համակարգային խնդիրներին, գուցե ժողովրդի ցասումն էլ այդքան մեծ չլիներ 2018թ-ին. բայց որքանով գիտեմ , ակտիվ կապի մեջ են, ուշ չի իրենց էլ կարելի ուղարկել , թող հետհայացք գցեն…

Ինչքա՜ն լավ կլիներ շարունակեիք զբաղվել « կենսաբժշկաբարոյագիտական » գիտություններով և ոչ թե ահաբեկչական և մարդկանց «գյուլլելու» անփառունակ ցնորքներով տարվեիք:

Այս թեմային այլևս միայն դատական գործի շրջանակներում կանդրադառնամ:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հրապարակել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Նա անդրադարձել է Անահիտ Ավանեսյանի կողմից պատրաստվող խմբային հայցին։