«Բարձրաձայն ծիծաղում եմ…». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` իր դեմ նախապատրաստվող խմբային հայցի մասին

Լուրեր

31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
31.07.2026 | 10:36
Դոլարն ու եվրոն արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 31-ի դրությամբ
31.07.2026 | 10:22
Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում
31.07.2026 | 10:14
Ջոն Սթոունզը` «Ինտերի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 10:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
31.07.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.07.2026 | 09:30
Մ-17 ԱԱ. Բաքվում պայքարը սկսում են ազատ ոճի հայ ըմբիշները
31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
Բոլորը

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակը է հրապարակել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Նա անդրադարձել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից պատրաստվող խմբային հայցին։

Հիշեցնենք՝ հայցը վերաբերում է ՔԿ-ի հրապարակած ձայնագրության մեջ Բագրատ Գալստանյանի կողմից օգտագործված «խոր անասուն ազգ» արտահայտությանը։

«Ժողովրդի հասցեին անպարկեշտ արտահայտությունների մասով մենք ևս վիրավորած ենք զգում. ինձ նման հազարավոր մարդիկ կան, որ վիրավորված են զգում»,- անդրադառնալով Բագրատ Գալստանյանի դեմ խմբային հայցին՝ ասել է Ավանեսյանը։

«Զավեշտի թագուհին…

Փաստաբանիցս՝ պարոն Խուդոյանից տեղեկացա, որ տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող խմբի ոչ այնքան կարկառուն, բայց կարկառուն դառնալու հավակնություններ և ձգտումներ դրսևորող անդամներից առողջապահության դեռևս «նախարար» Անահիտ Ավանեսյանը ինչ որ դատական գործընթաց է սկսում իմ դեմ «ժողովրդին վիրավորելու» պատրվակով։

Բարձրաձայն ծիծաղում եմ…

Նախ՝ տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի՝ Ա.Թ.-ի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ…

Սակայն գրությանս պատճառը սա չէր։ Պարզապես ցանկանում եմ խորհուրդ տալ, եթե կուզեք պահանջել, որ տիկին Ավանեսյանը ժամանակ գտնի և ընթերցի (ՖԲ ստատուսներից բացի նաև ինչ-որ լուրջ բան կարդա) իմ հեղինակած «Հայաստանի առողջապահական համակարգը. անցյալը, ներկան և հեռանկարները (կենսաբարոյաբժշկական և աստվածաբանական հայացք)» գիրքը։ Եթե չկարողանա այն գտնել, ապա վստահաբար կարող է ձեռքբերել Մոնրեալի Concordia համալսարանի գրադարանից Google-ի միջոցով։ “The healthcare system of Armenia : past, present and perspectives (biomedical, ethical and theological view)”:

Գուցե մի փոքր օգուտ կքաղեք ոլորտը վերջնականապես կործանելուց առաջ։

Իսկ, որ դատվելու եք՝ դա անխուսափելի է, քանզի

Հաղթանակն այլընտրանք չունի…

Հ.Գ. Մի փոքրիկ խրատ էլ Աստվածաշնչից.

«Մի ունեցիր բանսարկուի համբավ և քո լեզվով չարիք մի նյութիր, որովհետև գողի վրայից անպակաս է ամոթը, երկերեսանու վրայից՝ չար պարսավանքը։ Անխոհեմ մի եղիր ո՛չ մեծ և ո՛չ փոքր բաների մեջ»։ Սիրաքի Իմաստություն 5։16-18

Կենսաբժշկաբարոյական գիտությունների թեկնածու
(MA in Biomedichal ethics)
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան»,-նշել է նա իր նամակում։