Դեսպան Խաչատրյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ ԳՇ պետը քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
25.07.2025 | 21:29
Հուլիսի 25-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Տիերի Բյուրկարդին (Thierry Burkhard)։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։
