Վատ լուր վարորդների համար. հեղուկ գազը կրկին թանկացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
Բոլորը

Վատ լուրով է սկսվել օրը վարորդների համար․ արթնացել ու տեսել են հեղուկ գազը դարձյալ թանկացել է, այս անգամ՝ շուրջ 20 դրամով։ Մեկ լիտրը որոշ լցակայաններում վաճառվում է արդեն 200 դրամով։ Factor TV-ն այսօր գազալցակայաններում շրջայցի ընթացքում պարզեց, որ ամենաէժան գինը Երևանում համարվում է 180-190 դրամը։

Հեղուկ գազի կտրուկ թանկացում արձանագրվեց հուլիսի կեսերին։ Վարորդները սկսեցին ահազանգել, որ մեկ լիտրի համար սկսել են վճարել 50-60 դրամով ավելի։

Հեղուկ գազ ներկրողները պնդում են՝ թանկացման պատճառը հայ-վրացական սահմանի այն կողմում գոյացած կուտակումներն են, ռուսական գազը Հայաստան բերող բեռնատարներն օրերով մնում են Վրաստանում՝ սպասելով իրենց հերթին:

Թե ինչով են պայմանավորված կուտակումները, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը թեմային ֆեյսբուքյան էջում վերջին անգամ հուլիսի 18-ին էր անդրադարձել՝ նշելով, որ վերջին 1 շաբաթում հեղուկ գազ ներկրող  331 մեքենա է մտել Հայաստան մտել։ Արդեն մեկ շաբաթ է՝ ՔՊ-ական նախարարն այս թեմայով վիճակագրություն չի վարում։

Էկոնոմիկայի նաախարարությունից այսօր հայտնեցին, որ գների բարձրացմամբ իրենք ևս մտահոգված են, բայց հարցն իրենց տիրույթում չէ։ Խնդրեցին դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որտեղից էլ հայտնեցին, որ վառելիքի շուկայում գների աճն ուսումնասիրում են։ Գործընթացը կարող է տևել մեկ ամսից ավելի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան