Ինչ են ուտում բանտում․ դատապարտյալներն ահազանգում են, ՔԿՀ-ն՝ հակառակը պնդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վատ որակի սնունդ, հաճարով փլավի փոխարեն՝ խաշած ցորեն, դիաբետիկների համար չանհատականացված ուտեստներ և այլն․ քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամները 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում այսպիսի բովանդակության ահազանգեր են ստացել ազատազրկված անձանցից։ Այդ ժամանակահատվածում ընդհանուր 48 ահազանգ է ստացվել, և ոչ միայն սննդի հետ կապված։

Դիտորդական խումբն արձանագրել է, որ առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալներին և կալանավորներին մատուցվել է նրանց համար վնասակար սնունդ, որը ստիպված են եղել ուտել։

Տևական ժամանակ Factor TV-ն նույնպես ահազանգեր էր ստանում ՔԿՀ-ներից սննդի վատ որակի հետ կապված։ Դեռևս մայիսի սկզբին այցելեցինք «Արմավիր» ՔԿՀ՝ տեղում ստուգելու սննդի որակը․ ինչպես և սպասելի էր՝ մեր այցի ժամանակ սնունդն ու սանիտարահիգիենիկ պայմանները շատ լավ էին։  Խոհարարն էլ շեշտում էր՝ յուրաքանչյուրի համար ապահովվում է անհրաժեշտ կալորիականությունը։

Արձանագրեցինք, որ սնունդն առանձնացված էր առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալների և կալանավորների համար։ Դեռևս երկու ամիս առաջ ՔԿՀ-ում վստահացրել էին՝ անում են հնարավորը, որ մատուցվող սնունդը բարձրորակ լինի։

Factor TV-ի նկարահանման ժամանակ մեզ ուղեկցում էր նաև «Արմավիր» ՔԿՀ պետ Գարիկ Ծատուրյանը, աշխատակիցներ Քրեակատարողական ծառայությունից և հիմնարկից։ Մեր այցի մասին ՔԿՀ-ում նախօրոք տեղյակ էին․ կալանավորներից և դատապարտյալներից մի քանիսն ասում էին, որ հենց այս հանգամանքով է պայմանավորված եղել սննդի և խոհանոցի իդեալական վիճակը։ Շուշան Խնկոյանը նույնպես շեշտում է՝ չհայտարարված այցերի ժամանակ պատկերն այլ է լինում։

Պետբյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներով քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց օրական միջին ծախսը մեկ անձի հաշվարկով, ներառյալ՝ բոլոր տեսակի ծախսերը, կազմում է մոտ 13 հազար 119 դրամ: Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ այս գումարից ընդամենը 1341 դրամն է հատկացվում սննդի համար։ Ավելին, շեշտվում է, որ սննդի կալորիականությունը չպետք է պակաս լինի 2800-ից, այստեղ էլ արդեն հարց է առաջանում՝ ամենօրյա թանկացումների ֆոնին արդյո՞ք ստացվում է 1340 դրամով ապահովել անազատության մեջ գտնվող անձանց պատշաճ սննդով։ 

Ուշագրավ է, որ թեև սննդի մասով ծախսի գումարը վերջին ամիսների ընթացքում չի ավելացվել, սակայն Factor TV-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մեր այցից հետո սննդի որակն էականորեն բարելավվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան