Գրանցվել է հանցագործության 372 դեպք, բացահայտվել՝ 299-ը․ Արփինե Սարգսյանն ամփոփել է Շիրակի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքը

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 23-ին Գյումրիում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Շիրակի մարզում գրանցվել է հանցագործության 1376 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 4-ով պակաս։ Հիմնական մասը խուլիգանության, ապօրինի թմրաշրջանառության և համակարգչային հափշտակությունների դեպքեր են։

«1376 դեպքից Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերում են 356-ը, որոնցից բացահայտվել է 104-ը։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 372 դեպք, բացահայտվել՝ 299-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Նույն ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում արձանագրվել է 321 դեպք, բացահայտվել՝ 277-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ սեփականության դեմ ուղղվածները։

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 112 դեպք, բացահայտվել՝ 96-ը։ Նվազել են մարդու և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ հասարակական կարգի դեմ ուղղվածները։

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 98 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը նվազել են 16-ով։ 98 հանցագործությունից բացահայտվել է 83-ը։ Բաժնի սպասարկման տարածքում նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնում էլ արձանագրվել է հանցագործության 34 դեպք, բացահայտվել՝ 28-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Անիի բաժնում անցած կիսամյակին արձանագրվել է 56 հանցագործություն, բացահայտվել՝ 48-ը: Աճել են ապօրինի թմրաշրջանառության դեպքերը, նվազել՝ հասարակական կարգի և անվտանգության դեմ ուղղված հանցանքները։

Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնում գրանցվել է հանցագործության 27 դեպք, բացահայտվել՝ 24-ը։ Նվազել են բնակչության առողջության և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրական գործունեության դեպքերը։

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակն այս տարվա 6 ամիսներին բացահայտել է հանցագործության 333 դեպք՝ 226-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 49361 որոշում։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել է։ Շիրակի պարեկները 6 ամսվա ընթացքում հայտնաբերել են 552 ոչ սթափ վարորդ, արագության գերազանցման՝ 4152 դեպք։ Նրանց հետևողական աշխատանքի արդյունքում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ընդհանուր առմամբ, բավարար է գնահատել 2025 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզում իրականացված աշխատանքը՝ տալով աշխատանքի որակի բարձրացմանն ուղղված կոնկրետ հանձնարարականներ։

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում նախարար Սարգսյանը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել քրեական ենթամշակույթ կրող անձանց ենթադրյալ հանցավոր գործունեության կանխմանն ու բացահայտմանը, ինչպես նաև մշտապես օպերատիվ տեսադաշտում պահել դատվածություն ունեցող անձանց։

Նախարարը հանձնարել է քննչական մարմինների հետ ամենօրյա համագործակցության շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ բացահայտված հանցանքներով քրեական հետապնդման ենթակա անձանց մեղքը հիմնավորող ծանրակշիռ տվյալներ ձեռք բերելու և վարույթն իրականացնող մարմիններին տրամադրելու ուղղությամբ, որպեսզի կարճ ժամանակում լուծվի հանցանք կատարած անձանց մեղադրյալ ներգրավվելու հարցը։

Արփինե Սարգսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև չբացահայտված հանցագործություններին և հետախուզվող անձանց հայտնաբերմանը՝ հանձնարարելով 24-ժամյա ռեժիմով աշխատանք տանել դրանց բացահայտման ու հետախուզվողներին օր առաջ հայտնաբերելու համար՝ անկախ հանցանքի ծանրության աստճանից։ Անդրադառնալով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին՝ ՆԳ նախարարը հանձնարարել է հետևողականություն դրսևորել ապօրինի հանքարդյունահանման դեպքերը բացահայտելու ուղղությամբ։ Նախարար Սարգսյանն առանցքային է համարել սպասարկվող տարածքներում ցանկացած հանցատեսակի պատճառների և պայմանների խորքային վերլուծությունը, հանցագործությունների աճի և նվազման միտումների գնահատումը, ինչպես նաև այս գործընթացում յուրաքանչյուր ծառայողի ներգրավվածության անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին՝ ՆԳ նախարարը կարևորել է ճանապարհային անվտանգության բաղադրիչով խախտումների բացահայտման ինտենսիվացումը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել պարեկային ծառայողների այցերը գյուղական համայնքներ ու բակեր, խթանել շփումները բնակչության հետ։ Քննարկման առարկա են դարձել ծառայողական կարգապահությանը, տարբեր ստորաբաժանումների միջև առողջ համագործակցությանը, կադրային համալրումներին ու ատեստավորման գործընթացին վերաբերող հարցեր։
Այցի շրջանակում ՆԳ նախարարը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, եղել է նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրու ստորաբաժանումում, հետևել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընթացքին։

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ նախարար Սարգսյանն այցելել է նաև Գյումրիի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային պայմաններին, գույքային ապահովվածությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական սարքավորումներին։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի այցը Շիրակի մարզ եզրափակվել է հաշվառման-քննական բաժնում։ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է վարորդական վկայականների տրամադրման, քննական, դիմումների ընդունման և քաղաքացիների սպասարկման սենյակներում, զրուցել սպասարկվող քաղաքացիների հետ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։