Ստամբուլում մեկնարկել են Իրանի և Ֆրանսիայի, Գերմանայի, Բրիտանիայի միջև միջուկային բանակցությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլում մեկնարկել են Իրանի ու «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ դրանք անցկացվում են Ստամբուլում գտնվող Իրանի գլխավոր հյուպատոսությունում։

Պատվիրակությունները տեղափոխող մեքենաները մտել են Իրանի գլխավոր հյուպատոսության տարածք։ Բանակցություններն ընթանում են փակ դռների ետևում։

Իրանական կողմից բանակցություններին մասնակցում են իրավական և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին և քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։

«Վաղվա բանակցությունները նախորդ քննարկումների շարունակությունն են, և աշխարհը պետք է իմանա, որ մեր դիրքորոշումները չեն փոխվել՝ մենք կպաշտպանենք Իրանի ժողովրդի իրավունքները»,- ավելի վաղ հայտարարել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Նա նշել է, որ հատկապես Իսրայելի կողմից վերջերս պարտադրված պատերազմից հետո անհրաժեշտ է, որ մյուս կողմը տեղեկացվի, որ Իրանի դիրքորոշումը մնում է ամուր և անսասան։

«Մեր ուրանի հարստացումը կշարունակվի. մենք չենք հրաժարվում Իրանի ժողովրդի այս իրավունքից»,- ընդգծել է նա։

E3 խումբը, որը կազմված է Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից, որոնք հայտնի են որպես Իրանի հետ համաձայնագրի եվրոպական կողմ, մայիսի 16-ին Ստամբուլում հանդիպել էին փոխարտգործնախարարների մակարդակով։ Կողմերը համաձայնել են շարունակել շփումները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող անուղղակի բանակցություններին զուգահեռ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի