Բրյուսելը Պեկինին կոչ է անում ազդել ՌԴ-ի վրա՝ դադարեցնելու Ուկրաինայի պատերազմը․ ԵՄ-ն ու Չինաստանը գագաթնաժողով են անցկացրել

Լուրեր

24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Բոլորը

Չինաստանը և ԵՄ-ն մեկօրյա գագաթնաժողով են անցկացրել՝ հույս ունենալով լուծել մի շարք հարցերի շուրջ վեճերը, որոնցից գլխավորը հսկայական առևտրային անհավասարակշռությունն է, գրում է Euronews-ը։

ԵՄ առաջնորդները Պեկինում մեկօրյա գագաթնաժողովի ժամանակ հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրանք քննարկել են կլիմայական համագործակցությունը և գլոբալ հակամարտությունները, սակայն հանդիպման հիմնական հարցը հսկայական առևտրային դեֆիցիտն է եղել։

Չինաստանի առաջնորդը պաշտպանել է կապերի և փոխադարձ վստահության ամրապնդումը՝ կայունություն ապահովելու համար։

«Որքան լուրջ և բարդ է միջազգային իրավիճակը, այնքան ավելի պետք է Չինաստանն ու ԵՄ-ն ակտիվացնեն շփումը,  ամրապնդեն փոխադարձ վստահությունը և խորացնեն համագործակցությունը»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել «կոնկրետ լուծումներ» գտնել երկկողմ հարաբերությունները բարելավելու համար, որոնք, նրա խոսքով, հասել են «շրջադարձային կետի»։ Միաժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կոչ է արել Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

Նախատեսվում էր, որ Ֆոն դեր Լեյենը և Կոշտան նաև պետք է բարձրացնեին չինական կիբերհարձակումների և լրտեսության, հազվագյուտ հանքանյութերի արտահանման սահմանափակումների, ինչպես նաև Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում, Տիբեթում և Հոնկոնգում մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների հետ կապված հարցեր։

Սկզբում բանակցությունները նախատեսված էին երկու օր, սակայն կրճատվել էին տնտեսական անորոշության, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմների և ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սպառնալիքի պատճառով։

Ավելին, վերլուծաբանները նշում են, որ Եվրոպան զգույշ է՝ խուսափելով չափազանց սերտ համագործակցությունից  Չինաստանի հետ՝ վախենալով Դոնալդ Թրամփին զայրացնել, ինչը միայն դժվարացրել է գագաթնաժողովի անցկացումը։

«Չինաստանը Թրամփի հետ առևտրային առճակատումից բավականին լավ դուրս է եկել։ Սա նվազեցրել է ԵՄ-ի կողմից զիջումների նկատմամբ նրա ախորժակը։ Այժմ, երբ Թրամփը նահանջել է, Չինաստանն ավելի քիչ անհրաժեշտություն է տեսնում Եվրոպային սիրաշահելու»,- ասել է Եվրոպական քաղաքականության կենտրոնի գլխավոր տնտեսագետ Ֆաբիան Զուլեգը։

Չինաստանը ԵՄ-ի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է ԱՄՆ-ից հետո։ Չնայած երկու կողմերն էլ հույս ունեն օգտագործել իրենց տնտեսական կապերը համաշխարհային տնտեսությունը կայունացնելու համար, հիմնարար տարաձայնությունները մնում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի