Արդարադատության նախարարությունում պետք է կարդան ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի ու «Սասնա ծռերի» գաղափարախոսությունը․ դրանցով չի կարելի Եվրոպա մտնել․ Սուրեն Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներքին գործերի նախկին նախարար, Սյունիքի նախկին մարզպետ, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով  ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մազպետի պաշտոնում նշանակման առթիվ ծագած բուռն քննադատությանը՝ հիշեց, որ  այդ նույն պաշտոնում  իր նշանակման ժամանակ էլ են Երևանում հայտարարություններ հնչել, թե բռնապետություն է հաստատվում։

«Որոշակի ընդվզում եղավ, բայց ասեմ՝ Հունան Պողոսյանին համարում եմ ոստիկանական շրջանակների ինտելեկտուալ, ինտելիգենտ ներկայացուցիչ։ Ինքը բավական պատրաստված անձնավորություն է և համարյա ոչ մի բանով չարատավորված։ Հիմա եթե շարժումներին մասնակցել է, եթե էդպես լինի, ամեն մեկին կարող ես պիտակավորել։ Ինքն անձնապես ոչ թաթախված է կեղտի մեջ, ոչ չարություններ է արել»,- հավաստիացրեց Աբրահամյանը։

Մեր հակադարձմանը, թե «Հետքի» հետաքննության արդյուքներով՝ Հունան Պողոսյանի ունեցվածքը 19 անգամ գերազանցում է եկամուտները, և նա պարբերաբար մարդու իրավունքներ է խախտել ցույցերի ժամանակ, ՆԳ նախկին նախարարն ասաց․ «Ես վիզուալ նման տեղեկությունների չեմ տիրապետում։ Նախարար եղած ժամանակ նրա հետ աշխատել եմ, բայց տեսանելի չի նրա հարստությունը»։

Ինչ վերաբերում է 5 ամսում նոր իշխանության կոռուպցիայի դեմ պայքարին, ըստ Աբրահամյանի՝ համակարգված պայքար է պետք կոռուպցիայի դեմ․ «Իրավապահ մարմինների վրա համարժեք չէ ծանրաբեռնվածությունը։ Համակարգված պայքարի խնդիր եմ ես տեսնում։ Ոչ թե ամբողջ ծանրությունն ԱԱԾ-ն իր վրա վերցնի»։

Ըստ Աբրահամյանի՝ պարտադիր չէ նոր օրենք ընդունել․ «Կա պաշտոնական դիրքի չարաշահում, էդ դիսպոզիցիայի մեջ յուրաքանչյուր մարզպետ ոտքով գլխով տեղավորվում է»։

ՆԳ նախկին նախարարի համար անհասկանալի է «նախկին իշխանության գռփել-չռփելու սիմվոլ կամ զենք օգտագործած մարդուն» գրավով ազատ արձակելը։ «Դատական համակարգը չափ ու սահմանը կորցրել է, էնտեղ հեղափոխության շունչը ես չեմ զգում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Սուրեն Աբրահամյանն ինքը չի պատրաստվում դրանց մասնակցել, միևնույն ժամանակ մտահոգություն չունի, որ քաղաքական մենաշնորհ կլինի։ «Չարությունն ու նախանձը հանեք, մարդիկ հաղթել են, հնարավորություն տվեք, իսկ էդ մենաշնորհը չի լինելու։ Կյանքը ամեն ինչ կպարտադրի։ Քաղաքական դաշտի ձևավորումը իշխանությունների գործն է։ Հիմա քաղաքական դաշտում ի՞նչ կա։ Քաղաքական կուսակցությունների նախագահները ոչ թե նախագահ են, այլ դրանց տերը, և պայմանավորված է դրա լիդեր լինելը ընդամենը անդամավճար տալով ու անդամների համար կոֆեի ու չայի գումարները ապահովելով»,- նկատեց Աբրահամյանը։

Խորհրդարան մտնել ցանկացող կուսակցությունների մասին խոսելով էլ՝ ՆԳ նախկին նախարարը նշեց․ «Ես ուզում եմ նաև կարևորել Արդարադատության նախարարության դերը․ «Կուսակցությունների մասին» օրենքով մինչև գրանցելը կարդացեք դրանց կանոնադրությունը՝ զենք, արյուն, անհասկանալի կոչեր, անհասկանալի գաղափարախոսություններ, ատրճանակ, մաուզեր։ Ե՛վ ՀՅԴ-ն, և՛ ՀՀԿ-ն, և՛ «Սասնա ծռերը»․ էդ գաղափարախոսությամբ չի կարելի Եվրոպա մտնել»։

Մանրամասները դիտեք Սուրեն Աբրահամյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

 

Մարինե Խառատյան