Թեհրանն այլևս ջուր չունի, իրավիճակը լուրջ է․ Փեզեշքիանը չի բացառել Իրանի մայրաքաղաքի տեղափոխումը

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

Թեհրանը բախվում է ջրի այնպիսի լուրջ պակասի, որ նրա 15 միլիոն բնակչությունը կարող է ստիպված լինել տեղափոխվել: Asr-Iran-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է dpa գործակալությունը։

«Իրավիճակը լուրջ է, Թեհրանն իրականում այլևս ջուր չունի»,- ասել է Փեզեշքիանը։

Նա նշել է, որ չի կարելի բացառել մայրաքաղաքի տեղափոխումը՝ որպես արտակարգ լուծում։

Իրանում ջրային ճգնաժամ է երկրի 31 նահանգներից ավելի քան 20-ում։ Պետական IRNA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ամենամեծ ջրամբարներից մեկը կարող է լիովին չորանալ առաջիկա չորս շաբաթվա ընթացքում։ Երկրի յոթ ջրամբարներում ջրի մակարդակը նվազել է մինչև 10%-ից պակաս, հարավային Հորմոզգան և Ֆարս նահանգներում գտնվող երկու ամբարտակներն ամբողջությամբ չորացել են, իսկ երկրի ջրամբարների 80%-ը գրեթե դատարկ է։

Կլիմայագետները նշում են, որ նորմալ ջրամատակարարումը հնարավոր չի լինի հաջորդ երկու ամիսների ընթացքում, մինչև տարվա վերջում տեղումները չմեղմացնեն իրավիճակը։

Փեզեշքիանը որպես ներկայիս ճգնաժամի պատճառներից մեկը նշել է տարիների երաշտը, բայց նաև քննադատել կառավարության նախկին քաղաքականությունը, որը, նրա խոսքով, անտեսել է խնդիրը։

Ճգնաժամի պատճառով պետական գրասենյակներն ու դպրոցները փակ կմնան առնվազն մինչև շաբաթ օրը։ Էներգամատակարարման պակասի և ճգնաժամի պատճառով շատ գործարաններ փակվել են, և սպասվում են զանգվածային կրճատումներ։

Քննադատները մեղադրում են կենտրոնական կառավարությանը և նահանգային վարչակազմերին եղանակային մարտահրավերների հետ կապված անարդյունավետ կառավարման մեջ։ Թեհրանի շատ բնակիչներ արդեն լքել են մայրաքաղաքը դեպի Կասպից ծովի հյուսիսային նահանգներ, որոնք մատակարարման խնդիրներ չունեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի