Ադրբեջանի գազն օգոստոսի 1-ից Թուրքիայով կմատակարարվի Սիրիա

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ադրբեջանական բնական գազը Թուրքիայի տարածքով կսկսի Սիրիային մատակարարվել արդեն օգոստոսի 1-ից։ Այս մասին հաղորդում է թուրքական Akşam-ը՝ հղում անելով նախագծին մոտ կանգնած աղբյուրներին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ առաջին փուլով նախատեսվում է տարեկան մատակարարել 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ: Վառելիքը հիմնականում կօգտագործվի Սիրիայի Հալեպ և Հոմս նահանգների համակցված ցիկլի էլեկտրակայաններում՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Նախագծի հիմնական նպատակն է նպաստել երկրի ավերված էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը, որը տուժել է տարիներ շարունակ տևած հակամարտությունից։ Մատակարարումները կիրականացվեն թուրքական Քիլիս քաղաքից մինչև սիրիական սահման ձգվող խողովակաշարով։

Հաղորդվում է, որ թուրքական կողմն արդեն ավարտել է խողովակաշարի կառուցումը մինչև սահման, իսկ սիրիական կողմը՝ բոլոր տեխնիկական կապերը։

Թուրքիայի պետական էներգետիկ ընկերությունը՝ BOTAŞ-ը և ադրբեջանական SOCAR-ը իրականացնում են օբյեկտի շահագործումը սկսելու համար անհրաժեշտ վերջնական փորձարկումներն ու ստուգումները։

«Ադրբեջանի որոշումը կնպաստի ինչպես Սիրիայի հետհակամարտային վերականգնմանը, այնպես էլ Թուրքիան տարածաշրջանային էներգետիկ հանգույցի վերածելու ծրագրերին»,- գրում է լրատվամիջոցը՝ նշելով, որ Քիլիսից մինչև Սիրիայի հետ սահման խողովակաշարի անցկացումն արդեն ավարտվել է։

Դամասկոսը նաև ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը գազ ներմուծելու համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան այցելել էր Բաքու և բանակցություններ անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել ադրբեջանական գազի Սիրիա մատակարաման, կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր։

Ի դեպ, միջազգային լրատվամիջոցները նաև հայտնում են, որ Բաքվում Սիրիայի հարցով բանակցություններ են անցկացվելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի