Թաիլանդի ու Կամբոջայի միջև մարտեր են ընթանում՝ սահմանային լարվածության սրման ֆոնին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի ռազմական օբյեկտներին, Կամբոջան, իր հերթին, հրթիռներ և հրետանի է կիրառել։ Զոհվել է մեկ քաղաքացիական անձ։ Այս միջադեպը սրել է երկու հարևանների միջև երկարատև սահմանային վեճը, գրում է AFP-ն։

Հարևանները վիճում են «Զմրուխտե եռանկյունի» անունով հայտնի տարածքի շուրջ, որտեղ հատվում են երկու երկրների և Լաոսի սահմանները, և որտեղ գտնվում են մի քանի հինավուրց տաճարներ։ Վեճը շարունակվում է տասնամյակներ՝ սրվելով ավելի քան 15 տարի առաջ տեղի ունեցած մահացու ռազմական բախումներով, ինչպես նաև այս տարվա մայիսին, երբ կամբոջացի զինվոր  էր սպանվել փոխհրաձգության ժամանակ։

Հակամարտությունը սրվել է հինգշաբթի, երբ Կամբոջան հրթիռներ և հրետանային արկեր է արձակել Թաիլանդի վրա, իսկ թաիլանդական բանակը F-16 ինքնաթիռներ է ուղարկել՝ օդային հարվածներ իրականացնելու համար։ Վեց ինքնաթիռներ ուղարկվել են Ուբոն Ռաչաթհանի նահանգից՝ հարվածելով երկու «կամբոջական ռազմական թիրախների», հաղորդել էտ թաիլանդական ռազմական գերատեսչության փոխխոսնակ Ռիչա Սուկսուվանոնը։

Թաիլանդի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ կամբոջական հրետանային արկը հարվածել է սահմանի մյուս կողմում գտնվող տանը, որի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ երեքը, այդ թվում՝ հինգ տարեկան երեխա։

Կողմերը միմյանց մեղադրում են մարտեր սկսելու համար, որոնք բռնկվել են Թաիլանդի Սուրին նահանգի և Կամբոջայի Օդդար Մինչեյի սահմանին գտնվող երկու տաճարների մոտ։

«Թաիլանդի զինվորականները խախտել են Կամբոջայի թագավորության տարածքային ամբողջականությունը՝ զինված հարձակում սկսելով Կամբոջայի զորքերի վրա, որոնք տեղակայված էին երկրի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Ի պատասխան՝ Կամբոջայի զինված ուժերն օգտվել են ինքնապաշտպանության իրենց օրինական իրավունքից՝ միջազգային իրավունքին լիովին համապատասխան, որպեսզի հետ մղեն Թաիլանդի ներխուժումը և պաշտպանեն Կամբոջայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Կամբոջային պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Մալի Սոչեատան։

Թաիլանդի զինվորականներն էլ հայտարարել են, որ առաջինը կրակ են բացել կամբոջացի զինվորները, իսկ ավելի ուշ նրանց մեղադրել են «քաղաքացիական անձանց վրա նպատակային հարձակման» մեջ՝ ասելով, որ երկու BM-21 հրթիռներ հարվածել են Սուրինի Կապ Չոենգ շրջանի համայնքին՝ վիրավորելով երեք մարդու։

Վերջին շաբաթների ընթացքում երկու կողմերը մի շարք փոխադարձ հարձակումներ են իրականացրել, որոնց ընթացքում Թաիլանդը սահմանափակել է սահմանային անցումները, իսկ Կամբոջան դադարեցրել է որոշ ապրանքների ներմուծումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի