13-ամյա աղջկան հղիացրել է ու դատապարտվել ընդամենը 2 ամսով․ զեկույց սեռական բռնության դեպքերի շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
13.07.2026 | 22:19
Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT
13.07.2026 | 22:10
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել
13.07.2026 | 22:00
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
13.07.2026 | 21:52
Ֆրանսիան շոգի պատճառով դադարեցնում է ատոմային ռեակտորների աշխատանքը
13.07.2026 | 21:41
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 21:30
Փաշինյանը Ծառուկյանին օլիգարխ կոչեց, մինչդեռ ասում էր՝ խոշոր սեփականատեր է․ բիզնեսը չպիտի լինի իշխանության մեջ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 21:16
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
13.07.2026 | 21:00
Ծառուկյանի որդին կվերադարձվի՞ ՀՀ․ Փաշինյանի չկատարված ու նոր խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 20:51
Ստամբուլում հայ համայնքը նշել է Վարդավառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 20:42
Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկին նվիրված փորձագիտական կլոր-սեղան քննարկում է անցկացվել
Բոլորը

13 տարեկան դեռահասի հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան հղիացնելու համար 20-ն անց երիտասարդն ամիսներ առաջ դատապարտվել է ընդամենը երկու ամիս ժամկետով ազատազրկման։ Ամբողջ դատաքննությունը տևել է ավելի քան 4 տարի։

Ըստ գործի նյութերի՝ երիտասարդը 13-ամյա աղջկա հետ շփվել է տևական ժամանակ։ Մոր հետ փորձել է կոծկել տեղի ունեցածը, դա սկզբում հաջողվել է, և ոստիկանությունը գործը կարճել է։ Այսօր՝ գործի քննության ավարտից հետո, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը կարողանում է որոշ մանրամասներ պատմել։ Ըստ նրա՝ տղայի ընտանիքը փաստաբան է վարձել, որն էլ կարողացել է աղջկա վրա ներազդել և ցուցմունքում գրել տալ, որ ինքը 16 տարեկան է եղել, ինչի հետևանքով գործը սկզբում կարճվել է։ 

Սա մեկն է այն գործերից, որոնց ընթացքի վերաբերյալ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը շուրջ մեկ տարի մշտադիտարկում է իրականացրել։  Շահերի պաշտպանության մասնագետ Մարիա Վարդանյանն ընդգծում է՝ շատ հաճախ բռնության ենթարկված անձը կրկնակի զոհականացվել է։

Դատական համակարգի ներկայացուցիչը, սակայն, ընդգծում է՝  դատարանն իրավունք չունի կողմնապահություն անելու։ Խնդրահարույց է նաև դատական գործերի՝ տարիներով ձգձգվող քննությունը։ Օրինակ՝ սեռական բռնության ենթարկելու դեպք կա, որը տեղի է ունեցել դեռևս 2016-ին, բայց դատարանը մինչ օրս քննում է։ Դատավոր Հայկ Պետրոսյանը պատճառաբանում է՝ դատավորները գերծանրաբեռնված են։

Ուշագրավ է, որ հանրության լայն շերտերի մոտ սեռական բռնության ենթարկվելն ասոցացվում է հենց բուն ակտի հետ, այնինչ այլ եղանակներով ևս հնարավոր է անձին սեռական բռնության ենթարկել։ Մարիա Վարդանյանը մատնանշում է մշտադիտարկված դատական գործերից մի դեպք։

Սեռական բռնության դեպքերի և դրանց քննության մասով մտահոգություններ են հայտնում նաև պետական կառույցների ներկայացուցիչները։ 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զառա Բաթոյանն էլ իր կողմից ուղարկված հարցման տվյալներն է մեջբերում և կրկին խնդրահարույց պատկեր մատնանշում։

Բռնության ենթարկված անձանց հավատն արդարության նկատմամբ կորչում է հենց այս թվերի մեջ․ գործերը կա՛մ կարճվում են ապացույցների բացակայության հիմքով, կա՛մ բռնության ենթարկված անձինք տարիներով սպասում են իրենց գործերի քննության ավարտին՝ ընթացքում շարունակելով երկրորդ, երրորդ անգամ զոհականացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան