Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Լուրեր

27.02.2026 | 01:53
«Նոան» խոշոր հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին» ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 00:53
«Ցրվենա Զվեզդան» դուրս մնաց Եվրոպա լիգայից․ Նաիր Թիկնիզյանը մասնակցեց խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.02.2026 | 23:21
Քնած նիստ. Բաքվում Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում քննարկման ժամանակ մասնակիցները նիրհում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.02.2026 | 23:20
Կինը պայքարում է վերադարձնելու իր դեմքը Ալբանիայի «արհեստական ​​բանականության նախարարից»
26.02.2026 | 23:14
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հրաժարական է տվել Էփշտեյնի հետ կապերի պատճառով
26.02.2026 | 23:09
Գերմանացի դատախազները պնդում են, որ Մերցին «Պինոկիո» անվանելը խոսքի ազատության դրսևորում է
26.02.2026 | 22:58
Զախարովան արձագանքել է AZAL-ի ինքնաթիռի վթարի վերաբերյալ Բայրամովի հայտարարություններին
26.02.2026 | 22:53
Հայաստանի վարչապետը և Լեհաստանի Սենատի նախագահը կարևորել են ԵՄ-ՀՀ գործընկերության խորացումը
26.02.2026 | 22:49
«Նոա» – «ԱԶ Ալկմար»․ մեկնարկային կազմերը հայտնի են
26.02.2026 | 22:47
Բյուրոկրատական, թե օրենսդրական խնդրի պատճառով. ինչու կալանավորը մահացավ. Դեպարտամենտի պարզաբանումը
26.02.2026 | 22:46
Արցախում էթնիկ զտում իրականացրած Ալիևը հայտարարել է, թե Խոջալուի դեպքերը «հայ ֆաշիստներ»-ի ձեռքի գործն է
26.02.2026 | 22:32
1 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին
26.02.2026 | 22:22
ԶՈՒ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
26.02.2026 | 22:07
Փաշինյանը և Նավրոցկին քննարկել են հայ-լեհական համագործակցության զարգացումը
Բոլորը

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 23-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հաղորդում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-26-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։