Ավելի քան 100 մարդասիրական կազմակերպություններ զգուշացնում են Գազայում «զանգվածային սովի» մասին

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավելի քան 100 մարդասիրական կազմակերպություններ զգուշացրել են, որ Գազայի հատվածում տարածվում է «զանգվածային սով», և որ իրենց գործընկերները տառապում են սննդի սուր պակասից, գրում է France 24-ը։

Իսրայելը բախվում է միջազգային ճնշման՝ Պաղեստինի տարածքում ստեղծված աղետալի մարդասիրական իրավիճակի պատճառով, որտեղ ավելի քան երկու միլիոն մարդ 21 ամիս տևած ավերիչ հակամարտության մեջ է։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Իսրայելը մայիսի վերջին սկսել է մեղմացնել ավելի քան երկու ամիս տևած օգնության շրջափակումը, Գազայի բնակչությունը դեռևս տառապում է սննդի և այլ անհրաժեշտ իրերի ծայրահեղ պակասից, և բնակիչները հաճախ զոհվում են՝ փորձելով հավաքել օգնություն մի քանի բաշխման կետերում։

Հայտարարությունը ստորագրողները, այդ թվում՝ «Բժիշկներ առանց սահմանների» (MSF), «Փրկեք երեխաներին» և Օxfam կազմակերպությունները, զգուշացրել են՝ «մեր գործընկերները և նրանք, ում մենք սպասարկում ենք, հյուծվում են»։

«Քանի որ Իսրայելի կառավարության կողմից պաշարումը Գազայի բնակչությանը սովամահ է անում, մարդասիրական աշխատողներն այժմ միանում են նույն սննդի հերթերին՝ վտանգվելով իրենց կյանքը միայն իրենց ընտանիքներին կերակրելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Խմբերը կոչ են արել անհապաղ բանակցային հրադադարի, բոլոր ցամաքային անցակետերի բացման և ՄԱԿ-ի գլխավորած մեխանիզմների միջոցով օգնության ազատ հոսքի։

Հայտարարությունը հրապարակվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել է, որ իր դեսպան Սթիվ Ուիթկոֆն այս շաբաթ կմեկնի Եվրոպա՝ Գազայի հարցով բանակցությունների, իսկ հետո, հնարավոր է, Մերձավոր Արևելք։ Ուիթկոֆը գալիս է «հզոր հույսով, որ մենք կառաջարկենք ևս մեկ հրադադար, ինչպես նաև մարդասիրական միջանցք՝ օգնության հոսքի համար, որի վերաբերյալ երկու կողմերն էլ իրականում համաձայնվել են», լրագրողներին ասել է Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը։

Հայտարարության մեջ մարդասիրական օգնության գործակալությունները նշել են, որ տոննաներով պարենամթերք պարունակող պահեստները մնացել են անձեռնմխելի թե՛ տարածքից դուրս, թե՛ ներսում, քանի որ դրանց մուտքը կամ դրանց առաքումը արգելափակված է եղել։

«Պաղեստինցիները հույսի և վշտի շրջապտույտի մեջ են՝ սպասելով օգնության և հրադադարի, միայն թե արթնանալով տեսնեն, որ իրավիճակը վատթարանում է։ Սա ոչ միայն ֆիզիկական տառապանք է, այլև հոգեբանական։ Գոյատևումը կախված է օդում։ Մարդասիրական համակարգը չի կարող գործել կեղծ խոստումների հիման վրա։ Մարդասիրական գործիչները չեն կարող գործել փոփոխվող ժամանակացույցերով կամ սպասել քաղաքական պարտավորությունների, որոնք չեն ապահովում հասանելիություն»,- նշում են հայտարարությունը ստորագրողները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի հայտարարել է, որ Իսրայելի ռազմական հարձակման տակ Գազայում պաղեստինցիների առջև ծառացած «սարսափն» աննախադեպ է վերջին տարիներին։

Ավելի քան երկու տասնյակ արևմտյան երկրներ վերջերս կոչ էին արել անհապաղ դադարեցնել պատերազմը՝ նշելով, որ Գազայում տառապանքները «հասել են նոր խորության»։

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող տարածքի Առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական արշավի ընթացքում զոհվել է 59,106 պաղեստինցի, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Երեքշաբթի Գազայի ամենամեծ հիվանդանոցի ղեկավարը հայտնել էր, որ վերջին երեք օրերի ընթացքում պաղեստինյան տարածքում թերսնման և սովի պատճառով մահացել է 21 երեխա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի