Թրամփը Բարաք Օբամային մեղադրել է պետական դավաճանության մեջ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկին նախագահ Բարաք Օբամային մեղադրել է պետական դավաճանության և 2020 թվականի ընտրությունները կեղծելու մեջ։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Դա դավաճանություն էր։ Նրանք փորձեցին գողանալ ընտրությունները, փորձեցին խճճել։ Նրանք արել են այնպիսի բաներ, որոնք ոչ ոք չէր կարող պատկերացնել, նույնիսկ այլ երկրներում»,- ասել է  Թրամփը։

Բացի Օբամայից, որին նա անվանել է  «խմբի ղեկավար», Թրամփը նաև այն ժամանակվա դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին և իր նախորդ Ջո Բայդենին մեղադրել է 2020 թվականի ընտրությունները կեղծելու մեջ։

«Նրանց ամբողջ խումբը փորձել է կեղծել ընտրությունները, և նրանց բռնել են։ Նրանք իսկապես կեղծել են 2020 թվականի ընտրությունները»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն իր ելույթում հղում է արել Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի կողմից անցյալ շաբաթ հրապարակված զեկույցին, որը եզրակացրել էր, որ Օբաման և նրա գլխավոր օգնականները «կեղծել և քաղաքականացրել են հետախուզական տվյալները», որոնք կապված են 2016 թվականի ընտրությունների վրա ազդելու՝ Ռուսաստանի ջանքերի հետ։ Նրա խոսքով՝ Օբաման և նրա վարչակազմը դեմոկրատների պարտությունից հետո դիտավորյալ կեղծել են ընտրական ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների միջոցով Ռուսաստանի ազդեցության մասին համապատասխան զեկույցները։

«Այսպիսով, այս կեղծ հետախուզական տեղեկատվության ստեղծումը, որը պնդում է, որ Ռուսաստանն օգնել է Դոնալդ Թրամփին ընտրվել, հակասում էր ընտրություններին նախորդող ամիսներին արված բոլոր գնահատականներին, որոնք ասում էին ճիշտ հակառակը, որ Ռուսաստանը ո՛չ մտադրություն ուներ, ո՛չ էլ կարողություն՝ փորձել կոտրել ԱՄՆ նախագահական ընտրությունները»,- ասել է Գաբարդը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է CNN-ը, Գաբարդի զեկույցը չի հակասում նախորդ հետաքննություններին, որոնց համաձայն՝ Ռուսաստանը արշավ է իրականացրել Քլինթոնին վարկաբեկելու համար և փորձել է ազդել ընտրողների վրա, այդ թվում՝ կիբերհարձակումների միջոցով: Ոչ ոք չի պնդել, որ այդ հարձակումներն ուղղված են եղել հատուկ ընտրական ենթակառուցվածքների դեմ և դրանց նպատակը ձայներ գողանալն է եղել։

Գաբարդի կողմից հրապարակված էլեկտրոնային նամակների և ծառայողական գրառումների համաձայն՝ Օբամայի վարչակազմը եզրակացրել է, որ ռուս հաքերները, հավանաբար, չեն կարողանա կոտրել ընտրությունների ֆիզիկական ենթակառուցվածքը կամ աննկատ փոխել քվեարկության արդյունքը, սակայն նրանք կարող են ազդել ընտրողների կարծիքի վրա և խաթարել հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ։

«Նախագահական իշխանության նկատմամբ հարգանքից ելնելով՝ մենք սովորաբար չենք պատասխանում Սպիտակ տնից եկող անընդհատ աբսուրդներին և ապատեղեկատվությանը։ Սակայն այս մեղադրանքներն այնքան վրդովեցուցիչ  են, որ արժանի են պատասխանի։ Այս տարօրինակ մեղադրանքները ծիծաղելի են և ուշադրությունը շեղելու թույլ փորձ։ Անցյալ շաբաթ հրապարակված փաստաթուղթը չի հերքում լայնորեն ընդունված այն եզրակացությունը, որ Ռուսաստանը փորձել է ազդել 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա, բայց չի կարողացել հաջողությամբ մանիպուլյացիաներ կատարել քվեարկության ժամանակ։ Այդ եզրակացությունները վերահաստատվել են Սենատի երկկուսակցական հետախուզության հանձնաժողովի 2020 թվականի զեկույցում, որը գլխավորել է  կոմիտեի այն ժամանակվա նախագահ Մարկո Ռուբիոն»,- հայտարարել է Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Պատրիկ Ռոդենբուշը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի