Հայաստանի իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն և երկրում խառնաշփոթ ստեղծելուն. Լևոն Տեր-Պետրոսյան

Լուրեր

14.06.2026 | 17:41
ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների վերջնական արդյունքները. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 17:37
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
14.06.2026 | 16:57
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
14.06.2026 | 16:20
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
14.06.2026 | 16:00
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
14.06.2026 | 15:43
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնելու է Լյուքսեմբուրգ
14.06.2026 | 15:27
Առնո Ավետիսյանն առաջին հայ թենիսիստն է, որը 14 տարեկանում հաղթել է J30 մրցաշարում
14.06.2026 | 15:16
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
14.06.2026 | 14:41
Ֆրանսիական ընկերությունը հավակնություն է ներկայացրել 250 հայկական ֆիլմերի բացառիկ իրավունքներին. Կինոյի հիմնադրամի հայտարարությունը
14.06.2026 | 14:29
Նոր նշանակումներ՝ Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ
14.06.2026 | 13:35
Ոստիկանները հայտնաբերել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած անձին․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է
14.06.2026 | 13:27
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.06.2026 | 12:56
Ուժեղ պտտահողմեր են դիտվել Մարտունիում և Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
14.06.2026 | 12:27
Վթարային ջրանջատում Արմավիրում և Արարատում
14.06.2026 | 12:14
Յայա Տուրեն դարձել է Տիգրան Բարսեղյանի մարզիչը
Բոլորը

ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վաղարշապատում հանրահավաք հրավիրելուն և կոչ արել այն չեղարկել, ինչպես նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին, առաջին հերթին՝ Բագրատ և Միքայել Սրբազաններին և Սամվել Կարապետյանին։

Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը՝ ստորև։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նոր հանճարեղ միտք է հղացել, այն է՝ իր համակիրների եւ աջակիցների միջոցով հզոր մի հանրահավաք կազմակերպել Վաղարշապատի հրապարակում, ընդհուպ Մայր Աթոռի հարեւանությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ գիտակցված սադրանք՝ ուղղված ամբոխի միջոցով Եկեղեցուն ճզմելուն։ Նա չի՞ գիտակցում, արդյոք, որ Եկեղեցու հետեւորդները շատ ավելի բազմամարդ են, քան իր կողմնակիցները։ Անշուշտ գիտակցում է, բայց նրա նպատակը հենց այդ ուժը ջախջախելն է՝ թերեւս արժանանալու համար Ներոնի փառքին։ Փաշինյանի քայլն արտառոց ու վտանգավոր է մանավանդ մի այլ տեսակետից։ Ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը երկրի ներքին կայունության եւ ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Մինչդեռ Հայաստանի իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն եւ երկրում խառնաշփոթ ստեղծելուն։

Արտաքին սպառնալիքներին դիմակայելու միակ միջոցը ներքին կայունության ապահովումն է։ Եթե դա կայանա, ապա միանգամից կնվազեն արտաքին գործոններով պայմանավորված սպառնալիքները, եւ հակամարտող կողմերը պատեհություն կգտնեն երկկողմանի կառուցողական բանակցություններ սկսելու։ Դրա համար նրանցից պահանջվում է անմիջապես դադարեցնել միմյանց հասցեին հնչող հայհոյախառն արտահայտություններն ու սպառնալիքները եւ, Հայրենիքի շահերից մեկնելով, փորձել համաձայնության գալ թեկուզ ամենացավոտ հարցերում։

Ցանկացած պետության գլխավոր խնդիրը երկրի ներքաղաքական կայունության ապահովումն է, քանզի դրա հակոտնյան քաոսն է։ Ցնցումներ սովորաբար հրահրում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, մինչդեռ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը։

Իմ կարծիքով, հակադիր ուժերի դիմակայության վերացմանը կամ թեկուզ դրա մեղմացմանը մեծապես կնպաստեր Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը եւ քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազանների եւ Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այսօր դա է Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցը։ Վստահ եմ, որ այն ոչ միայն չի վնասի Փաշինյանի հեղինակությանը, այլ ընդհակառակը, պետական այրին վայել այդ քայլը կգնահատվի համայն հայության կողմից։ Դա, մանավանդ, դրական ազդեցություն կունենա արտաքին ուժերի հետ ավելի վստահ դիրքերից բանակցելու նկատառումով։ Ակնհայտ է նաեւ այն փաստը, որ որքան բարդանում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են մեր դիրքերը արտաքին հարաբերությունների բնագավառում»։

Հիշեցնենք՝ Փաշինյանը գրառում էր կատարել Facebook սոցիալական ցանցում, որով, ըստ էության, հայտնել էր, որ առաջիկայում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ բողոքի հանրահավաք է անցկացնելու Էջմիածնում։ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել այդ առնչությամբ՝ կոչ անելով պետության իրավասու մարմիններին և պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական  միջոցառումը։