Փաշինյանը հայտնում է Գարեգին Բ-ի դեմ հանրահավաք հրավիրելու մասին, ընդդիմությունից արձագանքում են՝ հակազդելու են

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցում, որով, ըստ էության, հայտնում է, որ առաջիկայում Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ բողոքի հանրահավաք է անցկացնելու Էջմիածնում։

«Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,- գրել է Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե երբ է տեղի ունենալու այդ «հոգևոր հանդիպումը»։

Հիշեցնենք՝ արդեն երկու ամիս է, որ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով անդրադառնում է կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան հոգևորականների՝ իր պնդմամբ կուսակրոնության ուխտի խախտմանը։

Փաշինյանն այդ արշավի մեկնարկը տվեց մայիսի 29-ին, երբ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայ առաքելական որոշ եկեղեցիներ վերածվել են չուլանի։ Այնուհետ առաջ քաշեց Գարեգին Բ-ի զավակ ունենալու հարցը, ապա հայտարարեց, որ կաթողիկոսը պետք է լքի Վեհարանը։ Ավելին՝ վարչապետը նաև հանձնախումբ է ձևավորել, որը պետք է զբաղվի կաթողիկոսի հեռացմամբ։ Նախորդ շաբաթ հրավիրված ասուլիսում էլ նա հայտնեց, թե ինքն է առաջնորդելու կաթողիկոսի հեռացման գործընթացը, ինչպես 2018-ին գլխավորում էր Սերժ Սարգսյանի հեռացման գործընթացը։

Փաշինյանի՝ Էջմիածնում հանրահավաք հրավիրելու հայտարարության մասին Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Իսկ ահա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Փաշինյանի՝ Էջմիածնի հրապարակում հավաքվելու առաջարկի մասին նշում է՝ արդեն կասկած չկա, որ Փաշինյանը պատրաստ է ցանկացած քայլի։

«Ես կասկած չունեմ, որ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավի ընթացքում ոչ մի բանի առաջ չի կանգնելու, մենք կանգնած ենք, եկեղեցու, Վեհափառի կողքին։ Ինչ որ անի՝ դրա հակազդեցությունը կստանա հայրենասերների կողմից»,- նշեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Նարեկ Կիրակոսյան