Սկսվում է զեկույցների հանրայնացման գործընթաց․ ՄԻՊ-ի առաջարկները ԶՈՒ-ում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով

Լուրեր

11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է։

Այս ոլորտում հաստատված է արդյունավետ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ  մեծ բաժին է հատկացվել զինապարտության փուլերում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված հարցերին, ոչ լիարժեք կարգավորումներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովման հիմնական խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկներին։

Տարեկան հաղորդմամբ ներկայացված խնդիրները վեր են հանվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների, դրանց հիման վրա զինվորական հաստատություններ այցերի, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ զինապարտների իրավունքների և ազատությունների պաշտպանությանն առնչվող հրապարակումների հիման վրա։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սկսում է զեկույցների հանրայնացման գործընթաց, որոնք կներկայացվեն ինֆոգրաֆիկաներով։

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կապված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքներին առնչվող բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակված և շրջանառության ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ զետեղված են տարեկան հաղորդման 266-302 էջերում։