ՌԴ Պետդուման օրենք է ընդունել «ծայրահեղական նյութերի» որոնման համար տուգանքների մասին

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ հաստատել է համացանցում «գիտակցաբար ծայրահեղական նյութեր» որոնելու համար մինչև 5000 ռուբլի տուգանքի մասին օրինագիծը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ավելացվել է 13.53 հոդվածը՝ «Գիտակցաբար ծայրահեղական նյութերի որոնումը և դրանց հասանելիությունը, այդ թվում՝ ծրագրային և տեխնիկական միջոցների օգտագործումը տեղեկատվական ռեսուրսներին, տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերին հասանելիություն ապահովելու համար, որոնց հասանելիությունը սահմանափակված է» վերնագրով։

«Ծայրահեղական նյութերի դիտավորյալ որոնման» համար կարող է կիրառվել երեքից մինչև հինգ հազար ռուբլի վարչական տուգանք։

Բացի այդ, ավելացվել է փոփոխություն, որով VPN ծառայությունները գովազդելու համար նախատեսվում է մինչև 500 հազար ռուբլի տուգանք։ Պետդուման նաև ընդունել է փոփոխություն, որով VPN ծառայությունների օգտագործմամբ հանցագործության կատարումը ճանաչվում է որպես ծանրացուցիչ հանգամանք։ Միևնույն ժամանակ, VPN-ի օգտագործումն ինքնին «չի համարվի հանցագործություն», հուլիսի 16-ին ասել էր Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անտոն Գորելկինը։

Նա, սակայն, նշել էր՝ եթե ապացուցվի, որ VPN-ն օգտագործվել է «պատասխանատվությունից խուսափելու նպատակով, դա կհամարվի լուրջ ծանրացնող հանգամանք»։

Օրինագծի հեղինակներն են «Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավորներ Վասիլի Պիսկարյովը, Եվգենի Մոսկվիչևը, Ալեքսանդր Խինշտեյնը, Ռահիմ Ազիմովը, Էռնեստ Վալեևը և Անատոլի Վիբորնին, ինչպես նաև Ալեքսանդր Տերենտևը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի անդամ Եկատերինա Միզուլինան օրինագծի վերաբերյալ տելեգրամում գրել էր, որ փոփոխությունների համաձայն՝ «անվտանգ ինտերնետի լիգան չի կարողանա ծայրահեղական համայնքների մասին տվյալներ փոխանցել Ներքին գործերի նախարարությանը»։

«Ի դեպ, պատգամավորներն իրենք ոչինչ չեն կարողանա անել այն քաղաքացիների կոչերի հետ, որոնք նրանց տեղեկացնում են ռասայական հողի վրա սպանության կոչերի մասին։ Ի վերջո, նրանք (պատգամավորները) կխախտեն օրենքը՝ բացելով կոչի հղումը»,- հայտարարել է  նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի