Ինչպես կքվեարկեին քաղաքացիները, եթե ԵՄ անդամակցության հանրաքվեն լիներ առաջիկա կիրակի․ IRI-ի հարցման արդյունքները

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Եթե առաջիկա կիրակի ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացվեր՝ կողմ կքվեարկեր հայաստանցիների 49%-ը, դեմ՝ 15%-ը։ Քվեարկությանը ընդհանրապես չէր մասնակցի հարցվածների 31%-ը։ Տվյալներն ամփոփված են Հայաստանում անցկացված սոցհարցման մեջ։ Հետազոտությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ։

2024 թվականի սեպտեմբերին Եվրամիությանը անդամակցելու հանրաքվեին կողմ էր քվեարկել հարցվածների 58%-ը, դեմ՝ 13%-ը։ Քվեարկությանը ընդհանրապես չէր մասնակցի հարցվածների 25%-ը

Հարցմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի արտաքին գործընկերներին։ Հարցվածների կեսից ավելին՝ 53%-ը Հայաստանի համար քաղաքական գործընկեր է համարում Իրանին։ Ապա հաջորդում է Ֆրանսիան՝ 48% և Հնդկաստանը՝ 43%։ Ռուսաստանին ՀՀ-ի քաղաքական գործընկեր համարում է ՀՀ քաղաքացիների 45% , իսկ 27 % այդ երկիրը համարում է քաղաքական սպառնալիք։ Հայաստանի հետ ամենավատ հարաբերություններ ունեցող պետությունների եռյակն, ըստ IRI-ի, Ադրբեջանն է, Թուրքիան և Իսրայելը։

Հետազոտության ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7%-ը։

Ստացված ընտրանքը կշռվել է ըստ տարիքի, սեռի և բնակավայրի տիպի՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։ Այս հարցման արդյունքում բարձրագույն կրթությամբ հարցվողների մասնաբաժինն ընտրանքում ավելին էր՝ համեմատած ՄՀԻ այլ հետազոտությունների։ Ընտրանքում կրթական մակարդակը նախորդ հետազոտություններին և պաշտոնական վիճակագրությանը համապատասխանեցնելու համար ավելացվել է կրթության կշռի գործոն։ Կրթության կշռի նպատակային ցուցանիշը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով 2022 թվականի մարդահամարի տվյալների (18 և բարձր տարիքի անձանց համար) և հարցված ընտրանքի կրթական մակարդակի միջինը։

Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25% է։

Անի Թամրազյան