90 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը

Լուրեր

11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

90 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը 90 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը: Նա մահացել է հոկտեմբերի 17-ին Ստամբուլում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել է Ստամբուլի Շիշլի թաղամասի «Florance Nightingale» հիվանդանոց: Բժիշկները 2 անգամ կարողացել են վերականգնել Գյուլերի սրտի աշխատանքը, սակայն չեն կարողացել փրկել կյանքը. նա մահացել է սրտի անբավարարությունից։ Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «լավագույն ֆոտոպատմաբան»: «Դարի լավագույն լուսանկարիչ» կոչմանն արժանացած Գյուլերը լուսանկարել է բազմաթիվ աշխարհահռչակ դեմքերի, այդ թվում՝ Բերտրան Ռասելին, Ուինսթոն Չերչիլին, Մարկ Շագալին, Ալֆրեդ Հիչքոքին, Թենեսի Ուիլյամսին, Պաբլո Պիկասոյին, Սալվադոր Դալիին, Վիլյամ Սարոյանին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Նրա աշխատանքները ներկայացված են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր և ազգային հավաքածուներում: Վերջրերս Գյուլերի 90-ամյակի առիթով Ստամբուլում բացվել էր մեծանուն արվեստագետի թանգարանը: Լուսանկարչի անունով նաև Ստամբուլում փողոց կա: Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյողլու շրջանում: Իսկական անունն Արամ Գյուլերյան է: Դպրոցական տարիներից նա աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում, զուգահեռ հաճախել թատերական դասընթացների: 1950 թվականից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ սովորելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 1958թ. դարձել է ամերիկյան «Time Life», ֆրանսիական «Paris Match» և գերմանական «Der Stern» հանդեսների թղթակիցը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր, ցուցադրվել աշխարհի տարբեր երկրներում:

ermenihaber.am