Երկիրը սկսել է ավելի արագ պտտվել․մինչև 2035թ-ը օրը կարող կրճատվել 1 վայրկյանով

Լուրեր

06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկիրը սկսել է ավելի արագ պտտվել իր առանցքի շուրջ, և մինչև 2035 թվականը հնարավոր է ստիպված լինենք  օրվանից հանել մեկ ամբողջական  վայրկյան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գիտնականները մտահոգված են․ մոլորակի պտույտի արագությունն աճում է․ հուլիսի 10-ը տարվա ամենակարճ օրն է դարձել՝ տևելով 1.36 միլիվայրկյանով պակաս ստանդարտ 24 ժամից (մեկ վայրկյանում կա 1000 միլիվայրկյան), գրում է CNN Science-ը՝ հղում անելով Երկրի պտույտի միջազգային ծառայությանը և ԱՄՆ ռազմածովային աստղադիտարանին։ Այս «պակասորդը» առօրյա կյանքում մարդիկ չեն զգա, բայց կարող է բացասաբար ազդել համակարգիչների, արբանյակների, նավիգացիոն համակարգերի և հեռահաղորդակցության աշխատանքի վրա։  1955 թվականից ի վեր ճշգրիտ ժամանակը չափելու համար օգտագործվում են հատուկ ատոմային ժամացույցներ։

Հետաքրքիր է, որ մոլորակը նախկինում ավելի դանդաղ էր պտտվում, ուստի 1972 թվականից ի վեր գիտնականները 27 անգամ ավելացրել են 1 վայրկյան համակարգված համընդհանուր ժամանակին (UTC)։

Սակայն ժամանակի ընթացքում մոլորակը սկսել է ավելի արագ պտտվել, և 2016 թվականից ի վեր ոչ մի վայրկյան չի ավելացվել։ Եվ հիմա գիտնականները չեն բացառում, որ կարող է անհրաժեշտություն առաջանալ 1 վայրկյան պակասեցնել օրվա տևողությունից։  Մասնագետները զգուշացնում են, որ ամբողջ աշխարհում էլեկտրատեխնիկական սարքավորումների և համակարգիչների համար սա կարող է դառնալ «2000 խնդրի» նման մի բան, երբ բոլորը վախենում էին, որ համակարգիչները չեն կարողանա հաղթահարել  տարեթվի՝ «99»-ից մինչև «00»  «զրոյացումը»։

Ուշագրավ է, որ գլոբալ տաքացումը, որն, ընդհանուր առմամբ, բացասական ազդեցություն ունի մոլորակի վրա, հակազդում է Երկրի պտույտի արագացմանը. եթե սառույցների արագացված հալոցքը տեղի չունենար, հնարավոր է, 24 ժամից 1 վայրկյան հանելու անհրաժեշտություն առաջանար հենց հիմա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի