ՀԷՑ գործադիր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

Լուրեր

09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Բոլորը

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական ցուցանիշներից։ Այդ մասին մասին Պետրոսյանն ասել էր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի հետագա սակագնի վերաբերյալ հարցին։

Մեկնաբանելով ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ 10 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանալու՝ Պետրոսյանը զարմանք է արտահայտել, թե ինչպես կարելի է 10 տարվա կանխատեսում անել:

«Ինչպե՞ս կարող է հարգարժան սեփականատերը 10 տարվա կանխատեսում անել, երբ չգիտենք՝ վաղը ինչ է տեղի ունենալու աշխարհում, տարածաշրջանում էներգետիկ համակարգում կամ էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման գործում։ Գուցե, երկու տարի հետո էներգետիկ ոլորտի այնպիսի գյուտ հայտնաբերվի աշխարհում, որ սակագները կիսով չափ  նվազեն»,-նշել է Ռոմանոս Պետրոսյանը։

Վերջինս նշել է, որ չի կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա, բայց կարող է երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական ցուցանիշներից, որոնք տեսանելի են լինելու ՀԷՑ-ի գործունեության մեջ, տնտեսվարման մեջ, այդ թվում՝ հարգելով տնտեսվարողի շահերը, եկամտաբերության ընդունելի չափերը՝ համաձայնեցված ոլորտը կարգավորող հանձնաժողովի հետ։

«Բայց սակագնի հետ կապված բոլոր գործընթացներն անցնելու են օրենքի տառին համապատասխան: Որևէ մեքենայություն, զարտուղի հաշվարկներ, իրականության խեղում, կոռուպցիոն որոշում իմ լիազորությունների շրջանակում բացառում եմ և դրա համար հաշվետու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն»,-ասել է Պետրոսյանը։

Խոսելով կառույցը նոր մասնագետներով համալրելու մասին՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ դրա մասին դեռ պետք է մտածել և որոշումներ կայացնել։