Սիրիայի իշխանությունները բեդվիններին տարհանել են դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաքից

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Սիրիայի իշխանությունները բեդվին ընտանիքներին տարհանել են դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաքից՝ այն բանից հետո, երբ հարավային նահանգում հրադադարի ռեժիմը դադարեցրել է համայնքների միջև արյունալի բախումները։ Այս մասին հայտնել են AFP-ի թղթակիցը և պաշտոնական լրատվամիջոցները, գրում է France 24-ը։

AFP-ի թղթակիցն ավերված նահանգային մայրաքաղաքից դուրս տեսել է ավտոբուսների շարասյուն, որը մտնում և դուրս է գալիս Սուեյդայից՝ տեղափոխելով քաղաքացիական անձանց: Տարհանվածները, այդ թվում՝ կանայք և երեխաներ, Սիրիայի Կարմիր մահիկի հետ համակարգված ուղղվել են  դեպի հարևան Դարաա նահանգի ընդունման կենտրոններ և մայրաքաղաք Դամասկոս։ SANA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ բեդվին ցեղերից 1500 մարդ պետք է տարհանվի։

Շաբաթ հայտարարված հրադադարը վերջ դրեց կրոնական բռնությանը, որը, ըստ մոնիթորինգի, մեկ շաբաթվա ընթացքում խլել է ավելի քան 1100 մարդու կյանք։ Բախումները սկսվել էին դրուզների և բեդվինների միջև, որոնք տասնամյակներ շարունակ լարված հարաբերություններ ունեն։ Դրանք բարդացել էին սուննի արաբ ցեղերի միջամտությամբ, որոնք հավաքվել էին Սուեյդայում՝ բեդվիներին աջակցելու համար։

Ականատեսները, դրուզական խմբավորումները և դիտորդները մեղադրել են կառավարական ուժերին բեդվիններին աջակցելու և չարաշահումներ կատարելու մեջ, այդ թվում՝ մահապատիժների, երբ նրանք անցյալ շաբաթ մտել են Սուեյդա։

«Մենք հասանք մի բանաձևի, որը թույլ կտա մեղմել ճգնաժամը՝ մեր հայրենակիցների ընտանիքներին տարհանելով Սուեյդա քաղաքից»,- պետական հեռուստատեսությանը հայտարարել է նահանգի ներքին անվտանգության ղեկավար Ահմադ Դալաթին։

Հրադադարի մասին հայտարարվել էր շաբաթ, սակայն գործնականում այն ուժի մեջ է մտել միայն կիրակի, երբ բեդվինների մարտիկներն և ցեղային զինյալները նահանջել են Սուեյդա քաղաքի մի մասից, և դրուզների խմբերը վերահաստատել են իրենց վերահսկողությունը։

Հայտարարությունը հրապարակվել էր մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ բանակցություններ է վարել Սիրիայի կառավարության և Իսրայելի միջև հրադադարի շուրջ, որը շաբաթվա սկզբին ռմբակոծել էր կառավարական ուժերը և՛ Սուեյդայում, և՛ Դամասկոսում։ Իսրայելը, որտեղ նույնպես դրուզ համայնք կա, հայտարարել է, որ գործում է ի պաշտպանություն խմբի, ինչպես նաև իր պահանջները բավարարելու համար՝ Սիրիայի հարավի լիակատար ապառազմականացման վերաբերյալ։

Գործարքը թույլ է տվել կառավարական անվտանգության ուժեր տեղակայել Սուեյդա նահանգում, բայց ոչ գլխավոր քաղաքում։

Կիրակի քաղաք է մտել առաջին մարդասիրական օգնության շարասյունը, որտեղ էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ են, ինչպես նաև վառելիքի, սննդի և բժշկական պարագաների պակաս կա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի