«Ակնկալում ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա կոնսենսուսի խորհրդանիշ, այլ ոչ թե անհամաձայնության աղբյուր»․ Էրդողան

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրոդղանը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում, փոխանցում է TRT Haber-ը։

«Մենք այն համարում ենք նաև չափազանց կարևոր՝ իր աշխարհատնտեսական նշանակության պատճառով։ Իրականում, այն կկապի մեր տարածաշրջանից դուրս գտնվող շրջանները և կխթանի առևտուրը։ Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ այն կդառնա կոնսենսուսի խորհրդանիշ, այլ ոչ թե անհամաձայնության աղբյուր։ Այսպիսով, տարածաշրջանը կդառնա բարգավաճ տարածք, որտեղ գերակշռում է համագործակցությունը։ Ես կարծում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, կարող ենք լուծել այս խնդիրը փոխադարձ համաձայնությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս Զանգեզուրին։ Նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ կառուցել երթուղին և օգտագործել այն և՛ Ադրբեջանի, և՛ տարածաշրջանի համար։ Ես հավատում  եմ, որ մենք միասին կլուծենք այս խնդիրը»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ  Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հետ կապված, հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի