Իրանը ուրբաթ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային բանակցություններ կանցկացնի Ստամբուլում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ուրբաթ միջուկային բանակցություններ կանցկացվեն Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը եվրոպական երկրների կողմից հնչած նախազգուշացումներից հետո, որ բանակցությունների չվերսկսման դեպքում Իրանի նկատմամբ կրկին կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ, գրում է Reuters-ը։

«Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հանդիպումը կկայանա փոխարտգործնախարարների մակարդակով»,- ասել է Էսմայիլ Բաղային։

Բանակցությունները տեղի են ունենալու այն բանից հետո, երբ եվրոպական այս երեք երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարն անցյալ հինգշաբթի առաջին հեռախոսազրույցն էին ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից մեկ ամիս առաջ իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո։ Երեք եվրոպական երկրները, Չինաստանի և Ռուսաստանի հետ միասին, Իրանի հետ կնքված 2015 թվականի միջուկային համաձայնագրի մնացած կողմերն են, որից Միացյալ Նահանգները դուրս է եկել 2018 թվականին։ Այն վերացնում էր մերձավորարևելյան երկրի նկատմամբ պատժամիջոցները՝ նրա միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց։

Եվրոպական եռյակը հայտարարել է, որ օգոստոսի վերջին կվերականգնի Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները «հետադարձ՝ snapback  մեխանիզմի» միջոցով, եթե Իսրայել-Իրան օդային պատերազմից առաջ Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող միջուկային բանակցությունները չվերսկսվեն կամ չկարողանան կոնկրետ արդյունքներ տալ։

«Եթե եվրոպական կողմը ցանկանում է դերակատարում, նրանք պետք է պատասխանատու գործեն և մի կողմ դնեն սպառնալիքի և ճնշման մաշված քաղաքականությունը, այդ թվում՝ snapback-ը, որի համար նրանք բացարձակապես  բարոյական և իրավական հիմք չունեն»,- ասել էր Արաղչին։

Snapback՝ վերականգնման մեխանիզմը կարող է օգտագործվել ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար, նախքան հոկտեմբերի 18-ին համաձայնագիրն ամրագրող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ժամկետի լրանալը։

Իսրայելա-իրանական պատերազմից առաջ Թեհրանը և Վաշինգտոնը Օմանի միջնորդությամբ անցկացրել են միջուկային բանակցությունների հինգ փուլ, սակայն բախվել լուրջ խոչընդոտների, ինչպիսիք են ուրանի հարստացումը Իրանում, որն արևմտյան տերությունները ցանկանում են զրոյի հասցնել՝ զենքի կիրառման ցանկացած ռիսկ նվազագույնի հասցնելու համար։

Թեհրանը պնդում է, որ միջուկային ծրագիրը նախատեսված է բացառապես քաղաքացիական նպատակների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի