«Դաշինքով գնա՞լ, թե՝ ոչ»․ ԱԺ ուժերը դեռ չեն որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 14:16
 NYMEX․ Ոսկու գինն աճել է
13.06.2026 | 13:56
Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Դևիսի գավաթին ընդառաջ
13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ծառուկյան» խմբակցությունը դեռ չի քննարկել, թե ինչ դիրքորոշում կունենան խորհրդարանում, եթե առաջիկա նիստում Նիկոլ Փաշինյանը որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու։

«Եթե կլինի այլ պայմանավորվածություն, մենք պատրաստ կլինենք հարգել այդ նոր պայմանավորվածությունը»,- ասում է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Տիկին Զոհրաբյանը, սակայն, նկատում է, որ խորհրդարանի ինքնալուծարումը լինելու է, արտահերթ ընտրություններն անխուսափելի են, նրանք արդեն ներկայացրել են Ընտրական օրենսգրքում իրենց մտահոգող գլխավոր դրույթի մասին հարցադրումները։

«Մենք մի դիտարկում և վերապահում ունենք՝ պարտադիր օրենքի ուժով ֆիքսել չորրորդ ուժի ներկայությունը և հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը, ես ինքս շատ էսպես լուրջ կանխատեսում ունեմ, որ չորրորդ ուժը պայմանականորեն անգամ մեկ տոկոս վստահության քվե չի հավաքելու»,- հայտարարում է պատգամավորը։

Նա հակված է, որ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորի Գագիկ Ծառուկյանը, թեպետ նրան հիշեցրեցին, որ Նիկոլ Փաշինյանը չի ողջունում օլիգարխների ներկայությունը խորհրդարանում․ «Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, օլիգարխն այն մարդն է, որը պետական լծակներն օգտագործում է սեփական բիզնես իմպերիայի բարեկեցությանը»։

«Լուսավոր Հայաստանում» նույնպես դեռ չեն որոշել, թե ինչ ֆորմատով կգնան ընտրությունների՝ Երևանի ավագանու ընտրությունների առիթով ստեղծված «Լույս» դաշինքո՞վ, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությամբ։

«Տրամաբանությունը դա է հուշում, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ստեղծված բրենդը, դա բնականաբար շատ լուրջ ռեսուրս է ենթադրում, օգտագործվել է այդ ռեսուրսը, այդ բրենդը ստեղծվել է, դաշինքը ստեղծվել է, այն սկզբունքները, որոնք դրվել են դաշինքի հիմքում, գործում են մինչ այսօր և հետևաբար այդ նույն ձևաչափով կմասնակցենք ԱԺ ընտրություններին»,- ասում է «Ելք»-ական Էդմոն Մարուքյանը։

«Ելք»-ական պատգամավորը չի կարող ասել՝ դաշինքի մեջ կլինեն միայն երկու կուսակցություններ, թե նաև անհատներ ու հեղինակություններ։ Պարոն Մարուքյանը խորհրդարան էր եկել փոխվարչապետի հետ հանդիպելու նպատակով, որի ընթացքում քննարկելու են կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգիրքը, որը պետք է որ ընդունվի մինչև արտահերթ ընտրություններ․ «Ես անգամ խնդիր չեմ տեսնում, որ եթե այս օրենսգիրքը չընդունվի և հին օրենսգրքով գնանք ընտրությունների»։

Նախկինում ռեյտինգային համակարգի դեմ հանդես եկող պատգամավորն այսօր առանձնապես ոգևորված չէ նոր Ընտրական օրենսգրքում դրա բացակայությամբ։

«Հիմա այլ իրավիճակ է, եթե որևէ մեկը փող չի բաժանելու, մեծ հաշվով էդ ռեյտինգային համակարգը, որը ստեղծվել էր փող բաժանելու համար, չի գործելու»,- փաստարկում է պատգամավորը։

Ի դեպ, այսօր խորհրդարանում էր նաև վերջերս վարչապետի օգտին հանդես եկած «Հանրապետական» խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը։ Նա ասաց, որ իր հայտարարության առիթով խմբակցությունում և ոչ միայն խմբակցությունում խնդիրներ չի ունեցել։

«Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը»,- տեղեկացնում է Գևորգ Կոստանյանը։

Ընդամենը 5 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չտեսնող պատգամավորը այսօր պնդեց, որ արդեն տեսնում է և հայտարարեց, որ իրեն դժվար է մեղադրել անսկզբունքայնության մեջ։

Մհեր Արշակյան