ԵՄ-ն դյուրացնում է Շենգենյան գոտի մուտքը Թուրքիայի քաղաքացիների համար

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը Շենգենյան վիզայի պարզեցված ընթացակարգ է սահմանել օրինական ճանապարհորդության պատմություն ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար՝ հնարավորություն տալով ստանալ երկարաժամկետ բազմակի մուտքի վիզա, գրում է Turkish Minute-ը։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ փոփոխությունները վերաբերում են Թուրքիայում բնակվող այն քաղաքացիներին, ովքեր նախկինում ստացել և օրինականորեն օգտագործել են կարճաժամկետ Շենգենյան վիզա։ Դիմորդներն այժմ կարող են ստանալ բազմակի մուտքի վիզա՝ սկսած երկրորդ դիմումի վեցամսյա վավերականությունից, որը կարող է երկարաձգվել մինչև մեկ, երեք և հինգ տարի՝ կախված իրենց ճանապարհորդության պատմությունից։

Թարմացված համակարգը ներառում է Շենգենյան գոտու 25 անդամ պետություններ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, սակայն բացառում է մասնագիտական կատեգորիաները, ինչպիսիք են բեռնատարի վարորդները և Թուրքիայում բնակվող ոչ թուրք քաղաքացիները։

Հանձնաժողովի ուղեցույցների համաձայն՝ վերանայված կանոնները նպատակ ունեն խրախուսել «բարեխղճ» դիմորդներին, որոնք ներկայացնում են նվազագույն միգրացիոն և անվտանգության ռիսկեր, միաժամանակ, նվազեցնելով ԵՄ երկրների հյուպատոսությունների վարչական բեռը՝ վիզայի հարցումների աճի պայմաններում։

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը ողջունել է այս քայլը՝ հավելելով, որ թուրքական իշխանությունները և Եվրոպական հանձնաժողովը կշարունակեն ջանքերը՝ ապահովելու ավելի լայն վիզային ազատականացում։

Թուրքիայում ԵՄ դեսպան Թոմաս Հանս Օսովսկին ասել է, որ նոր կանոնները կհեշտացնեն Թուրքիայի քաղաքացիների ճանապարհորդությունը, սակայն զգուշացրել, որ այդ միջոցառումը չի լուծում վիզային երկարատև խնդիրները։ Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է վերսկսել պաշտոնական բանակցությունները Թուրքիայի կառավարության հետ՝ վիզայի ազատականացման ճանապարհային քարտեզով պահանջվող մնացած վեց չափանիշներին հասնելու համար։

Թուրքիան ու ԵՄ-ն 2013 թվականի դեկտեմբերից ի վեր մասնակցում են վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությանը, որը սահմանում է 72 չափանիշ, որոնց Թուրքիան պետք է բավարարի։

Չնայած նոր բարեփոխումներին՝ Թուրքիայում Շենգենյան գործընթացի նկատմամբ լայնորեն տարածված դժգոհություն կա, որը պայմանավորված է վերջին տարիներին երկարատև ուշացումներով և մերժումների աճով։

ԵՄ վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին Թուրքիան Շենգենյան վիզայի դիմորդ երկրների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ավելի քան 1.17 միլիոն դիմումով։ Հաստատվել է ավելի քան 1 միլիոն դիմում, իսկ մերժումների մակարդակը նվազել է մինչև 14.5%՝ 2023 թվականի 16.1%-ի համեմատ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի