Գազայի կաթոլիկ եկեղեցուն Իսրայելի հարվածից 3 մարդ է զոհվել, առվազն՝ 10-ը վիրավորվել

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

Գազայի Սուրբ Ընտանիք եկեղեցուն արկի հարվածի հետևանքով երեք մարդ զոհվել է, առնվազն տասը՝ վիրավորվել, գրում է Euronews-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Իսրայելը «խորապես ցավում է» Գազայի Սուրբ Ընտանիք եկեղեցուն «պատահական արկի» հարվածի  համար։

«Յուրաքանչյուր անմեղ կյանքի կորուստ ողբերգություն է։ Մենք կիսում ենք ընտանիքների և հավատացյալների վիշտը… Իսրայելը հետաքննում է միջադեպը և շարունակում է հանձնառու լինել քաղաքացիական անձանց և սրբավայրերի պաշտպանությանը», – ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «արկի բեկորները պատահաբար ընկել են Գազայի Սուրբ Ընտանիք եկեղեցու վրա»։

«Գազա քաղաքի եկեղեցում զոհերի մասին հաղորդագրություններից հետո անցկացված նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ տարածքում մարտական գործողությունների ժամանակ արձակված արկի բեկորները պատահաբար ընկել են եկեղեցու վրա։ Միջադեպի պատճառը հետաքննվում է», – ասվում է  բանակի հայտարարության մեջ։

Տուժածների թվում է ծխական քահանա Գաբրիելե Ռոմանելին։

«Լևոն XIV պապը մեծ տխրությամբ ընդունել է մահացածների և վիրավորների մասին լուրը… նա վստահեցնում է քահանա հայր Գաբրիելե Ռոմանելիին և ամբողջ ծխական համայնքին իր հոգևոր մտերմության մասին… Նորին Սրբությունը վերահաստատում է անհապաղ հրադադարի կոչը և արտահայտում է իր անսասան հույսը տարածաշրջանում երկխոսության, հաշտեցման և երկարատև խաղաղության համար», – ասվում է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի կողմից ստորագրված հեռագրում։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին  դատապարտել են Իսրայելի գործողությունները Գազայում և կոչ արել դադարեցնել կրակը։

«Իսրայելի կողմից Գազայում իրականացված հարձակումը վնասել է Սուրբ Ընտանիքի տաճարը։ Իսրայելի կողմից ամիսներ շարունակ իրականացվող քաղաքացիական բնակչության վրա հարձակումները անընդունելի են։ Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա», – գրել է Մելոնին սոցիալական ցանցերում։

Նույն ոգով է խոսել նաև արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին՝ «խորը կարեկցանք» հայտնելով եկեղեցու քահանա Գաբրիելե Ռոմանելիին։ Հայր Ռոմանելլին ստացել է ոտքի թեթև վնասվածքներ։

«Իսրայելի հարձակումները Գազայի խաղաղ բնակիչների վրա չեն կարող հանդուրժվել։ Ժամանակն է կանգ առնել և խաղաղ լուծում գտնել», – գրել է նա։

Պաղեստինցի բժիշկների խոսքով՝ եկեղեցու ուղղությամբ հարվածից զոհվել է երկու կին, իսկ վիրավոր տղամարդկանցից մեկը մահացել է հիվանդանոցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի