ԱՄՆ օրենսդիրները փորձում են արգելափակել Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսում թափ է հավաքում երկկուսակցական նախաձեռնությունը, որը նպատակ ունի կանխել Թուրքիայի նկատմամբ  CAATSA պատժամիջոցների վերացումը և F-35 կործանիչների ծրագրին վերադարձը, գրում  է հունական Kathimerini-ին։

Ներկայացուցիչների պալատի անդամներ Քրիս Փափասի, Գաս Բիլիրակիսի, Նիկոլ Մալիոտակիսի և Դինա Տիտուսի  հեղինակած նամակն է շրջանառվում, որի նպատակն է լայն աջակցություն ստանալ՝ նախքան պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղարկելը։

Այս ջանքերին աջակցում է Վաշինգտոնում ազդեցություն ունեցող կազմակերպությունների լայն կոալիցիա, այդ թվում՝ Ամերիկյան հրեական կոմիտեն (AJC), Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA), Քուրդիստանի ամերիկացի բարեկամները, Հելենա-ամերիկյան առաջնորդության խորհուրդը (HALC), CUFI գործողությունների հիմնադրամը, Մերձավոր Արևելքի ֆորումը և այլն։

Այս նախաձեռնությունը հաջորդում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջերս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արված ելույթին, որտեղ նա հաստատել էր, որ ԱՄՆ-ի հետ սկսվել են տեխնիկական բանակցություններ F-35 ծրագրին վերադառնալու վերաբերյալ։

Նամակը կոչ է անում վարչակազմին կանխել այն, ինչը օրենսդիրները նկարագրում են որպես ԱՄՆ օրենսդրության և ազգային անվտանգության քաղաքականության շարունակական խախտումներ: Այն ընդգծում է 2017 թվականի CAATSA (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք) օրենքը, որը պարտադրում է պատժամիջոցներ Ռուսաստանի հետ խոշոր պաշտպանական գործարքներ իրականացնողների նկատմամբ։ Օրինակ, որպես այդպիսինէ դիտարկվումԹուրքիայի կողմից C-400 հրթիռային համակարգի ձեռքբերումը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի