Սիրիական զորքերը պատրաստվում են վերատեղակայվել Սուեյդայում բեդվինների և դրուզների միջև բախումների վերսկսումից հետո

Լուրեր

29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սիրիայի ներքին գործերի նախարարության խոսնակը ուրբաթ հայտարարել է, որ Սիրիայի անվտանգության ուժերը պատրաստվում են վերատեղակայվել  դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաքում՝ բեդվին ցեղերի հետ բախումները ճնշելու համար, որն է՛լ ավելի է վնասում Սիրիայի հարավում հաստատված փխրուն հրադադարին, գրում է France 24-ը։

Չորեքշաբթի հայտարարված հրադադարը կարճ ժամանակով վերջ էր դրել Ալ-Սուեյդա նահանգում բեդվինների և դրուզների միջև բախումներով սկսված մի քանի օր տևած արյունալի մարտերին, ինչը Սիրիայի կառավարությանը դրդել էր զորքեր ուղարկել, ինչը հանգեցրել էր  բռնության հետագա սրմանը։ Բախումներում ներգրավվել էր Իսրայելը՝ հայտարարելով, որ թույլ չի տա Սիրիայի իսլամիստական գլխավորած կառավարությանը զորքեր տեղակայել հարավում և հարվածներ հասցրել սիրիական զորքերին Սուեյդայում, պաշտպանության նախարարությաև Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքին։

Սիրիական զորքերը դուրս եկան  Սուեյդայից զինադադարի հայտարարումից հետո, սակայն հինգշաբթի ուշ երեկոյան կրկին բախումներ են  տեղի ունեցել բեդվին զինյալների և դրուզների միջև, որոնք կրոնական փոքրամասնություն են, հետևորդներ ունեն նաև Լիբանանում և Իսրայելում:

Մեծ Բրիտանիայում գործող Սիրիական մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ կառավարական ուժերի և բեդվինների խմբերի միջև մի քանի օրվա մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 594 մարդ։ Կենտրոնի պնդմամբ՝ թե՛ սիրիական կառավարական ուժերը, թե՛ դրուզ զինյալները զանգվածային մահապատիժներ են իրականացրել։

Իսրայելն էլ այսօր հայտարարել է, որ մարդասիրական օգնություն է ուղարկում Սուեյդայի դրուզ բնակչությանը, միաժամանակ հերքելով տեղեկությունները, որ գիշերը կրկին հարվածներ է հասցրել այդ տարածքում։

«Սուեյդայի դրուզ համայնքի դեմ վերջերս իրականացված հարձակումների և այդ տարածքում տիրող ծանր մարդասիրական իրավիճակի ֆոնին արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հրամայել է անհապաղ մարդասիրական օգնություն փոխանցել տարածաշրջանի դրուզ բնակչությանը»,- ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ օգնության փաթեթը կկազմի 2 միլիոն շեկել (շուրջ 600,000 դոլար) և կներառի սննդի փաթեթներ ու բժշկական պարագաներ։

Սիրիայի նոր ղեկավարներին որակելով որպես «քողարկված ջիհադիստներ»՝ Իսրայելը խոստացել է պաշտպանել տարածաշրջանի դրուզ համայնքը հարձակումներից։

Սիրիայի իսլամիստների գլխավորած նոր ղեկավարության նկատմամբ այս խորը անվստահությունը, կարծես, հակասում է Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, որը հայտարարել է, որ չի աջակցում Իսրայելի կողմից Սիրիայի վրա վերջերս իրականացրած հարվածներին։

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, որն աշխատում է ԱՄՆ-ի հետ ավելի ջերմ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, մեղադրել է Իսրայելին Սիրիան մասնատելու փորձերի մեջ և խոստացել է պաշտպանել նրա դրուզ փոքրամասնությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի