«Ներս կթողնենք, օրենք չենք խախտելու»․ ՀԷՑ-ի տնօրենը՝ պետության կողմից նշանակվելիք կառավարչի մասին

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Արդեն հայտնել ենք, որ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Տևական ժամանակ է՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե նա նշանակվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում պետական կառավարիչ։ Փորձեցինք այդ տեղեկությունը ճշտել Պետրոսյանից, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելու հնարավորություն տվող օրենսդրական փոփոխությունը ԱԺ-ն իշխող ՔՊԿ-ի «կողմ» ձայներով ընդունեց այս ամսվա սկզբին, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, թե նա արշավ է սկսել եկեղեցու դեմ։

ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելու լիազորությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին է օրենքով վերապահված։ Կառույցից ո՛չ թեկնածուի, ո՛չ նշանակման ժամկետների վերաբերյալ տեղեկություն չհայտնեցին։

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը Factor.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ ո՛չ կառավարությունից, ո՛չ հանձնաժողովից որևէ տեղեկություն չեն ստացել այն մասին, որ առաջիկայում ընկերությունում պետական կառավարիչ է նշանակվելու։ Հարցին՝ արյդո՞ք նման տեղեկություն ունեն, որ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածությունն է քննարկվում, Դավիթ Ղազինյանն ասաց՝ այնքանով, որքանով մամուլն է գրում այդ մասին։

Ստորև ներկայացնում ենք Ղազինյանի հետ մեր հարցպատասխանի սղագրությունը, 

-Լրագրող –  Իսկ ի՞նչ է անելու ՀԷՑ-ի ղեկավար կազմը, եթե որևէ մեկը նշանակվի պետական կառավարչի պաշտոնում։

-Ղազինյան – ՀԷՑ-ը իր բնականոն աշխատանքով աշխատելու է։

-Ներս թողնելո՞ւ եք պետական կառավարչին։

-Այո՛, իհարկե։ Այնպես չէ, որ օրենքը խախտելու ենք։ Օրենք է, հիմա ընդունել են, դրա հիման վրա գործողություններ են կատարվում։ Իհարկե, մենք դեմ ենք, բողոքարկումներ լինելու են, բայց չենք կարող արգելել մուտքը։

-Պետական կառավարչի նշանակումից հետո ո՞վ է լինելու գլխավոր տնօրենը։

-Ես օրենքից հասկացել եմ, որ կառավարիչ ասելով՝ նկատի ունեն գլխավոր տնօրեն։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյուքյան էջում երեկ տեղի ունեցած չորս ու կես ժամանոց ասուլիսից առանձնացրել և տարածել էր ՀԷՑ-ին առնչվող հարցին իր պատասխանի տեսագրությունը։ «Պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել և տեղի ունենում այնտեղ», –  տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նարեկ Կիրակոսյան