Սթարմերն ու Մերցը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ բրիտանա-գերմանական պայմանագիրն են ստորագրել

Լուրեր

07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:46
Եկել է ժամանակը Մայր Աթոռում անցկացնել պատարագը․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
07.12.2025 | 12:22
Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան
07.12.2025 | 12:05
Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում
07.12.2025 | 12:02
«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 12:00
Ես իմ հայրենիքի համար եմ եկել. Փաշինյանի հետ Գյումրիում պատարագի մասնակցող քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան և Գերմանիան համաձայնել են համագործակցել միգրացիայի, առևտրի և անվտանգության հարցերում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր երկու երկրների միջև կնքված ամենամեծ պայմանագրով, գրում է The Independent-ը։

Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նաև համաձայնել են «ավելի սերտորեն համագործակցել» մի շարք հարցերի շուրջ։ Համաձայնագրի շրջանակում Գերմանիան կփակի օրենսդրական բացը, որը թույլ է տալիս ոստիկանությանը կալանել միգրանտների կողմից Լա Մանշը հատելու համար օգտագործվող փոքր նավակները։

Brexit-ից հետո բյուրոկրատական քաշքշուկը կրճատելուն ուղղված քայլերի շրջանակներում, Գերմանիայի դպրոցների համար Մեծ Բրիտանիա կատարվող էքսկուրսիաները նույնպես տարեվերջին կդառնան առանց վիզայի, մինչդեռ Գերմանիա այցելող բրիտանացիները կկարողանան օգտվել Գերմանիա այցելող էլեկտրոնային անձնագրերի դարպասներից օգոստոսի վերջին։

Արագացված ընթացակարգը սկզբում նախատեսված կլինի հաճախակի ճանապարհորդողների համար, բայց ի վերջո կտարածվի բոլոր բրիտանացի այցելուների վրա՝ որպես Սթարմերի  կողմից ԵՄ-ի հետ Brexit-ի ավելի լայն «վերագործարկման» մաս։

Սթարմերը փաստաթուղթը, որը հայտնի է որպես Քենսինգթոնի պայմանագիր, որակել է  որպես «շատ յուրահատուկ»։Լեյբորիստական կուսակցության առաջնորդն ասել է, որ դա «մեր հարաբերությունների այսօրվա սերտության ապացույցն է», ինչպես նաև «մտադրության հայտարարություն, մեր ձգտման հայտարարություն՝ ավելի սերտորեն համագործակցելու համար»։ Պայմանագիրը նաև ներառում է նոր աշխատանքային խումբ, որը նախատեսված է երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային ծառայությունների համար ճանապարհ հարթելու համար, որը, հույս կա, կարող է սկսվել հաջորդ տասնամյակի ընթացքում։

Ստորագրման արարողությունից հետո երկու առաջնորդները մեկնել են Դաունինգ սթրիթ՝ հաջորդ հանդիպման համար։

Մերցն ասել է,  որ «զարմացած» է եղել՝ իմանալով, որ համաձայնագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև կնքված առաջին պայմանագիրն է։

«Մենք ձեզ ունեինք Եվրամիությունում, և մենք կարծում էինք, որ դա բավարար էր։Բայց հիմա մենք իմանում ենք, որ դա բավարար չէ, ուստի մենք պետք է ավելին անենք այդ ուղղությամբ»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է փոքր նավակներին, Գերմանիան համաձայնել է մինչև 2025 թվականի վերջը Մեծ Բրիտանիա մարդկանց անօրինական տեղափոխումը հանցագործություն դարձնել։

Հունվարից ի վեր առնվազն 22,000 մարդ արդեն կատարել է այդ ճանապարհորդությունը, ինչը 2025 թվականը դարձնում է ռեկորդային անցումների համար։

Առաջնորդները նաև համաձայնել են համատեղ արտադրել պաշտպանական արտահանման ապրանքներ, ինչպիսիք են Boxer զրահապատ մեքենաները և Typhoon կործանիչները, և պարտավորվել են հաջորդ տասնամյակում մշակել իրենց խորը ճշգրտության հարվածային հրթիռները՝ ավելի քան 2000 կիլոմետր հեռահարությամբ։

Հավելենք, որ պաշտպանական համաձայնագիրը ներառում է փոխադարձ պաշտպանության պարտավորություն՝ զինված հարձակման դեպքում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի