ՌԴ-ում առաջարկում են հարկել «թշնամական» երկրների ուտեստները․ կոչ է արվում ուշադրություն դարձնել նաև Ադրբեջանի և Թուրքիայի խոհանոցներին

Լուրեր

23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
Բոլորը

«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը մտադիր է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին առաջարկել հարկ սահմանել այն սննդի կետերի համար, որոնք առաջարկում են Ռուսաստանին «թշնամական» երկրների խոհանոցների ուտեստները։ Այս մասին Абзац-ին տված հարցազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Սերգեյ Մալինկովիչը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ճիշտ չէ գովազդել այն երկրների խոհանոցը, որոնք թշնամաբար են վերաբերվում Ռուսաստանին։ Այդ երկրները չեն նպաստում ռուսական խոհանոցի ռեստորանների զարգացմանը, և գործնականում դրանք գոյություն չունեն»,- ասել է Մալինկովիչը։

Նրա խոսքով՝ առաջինը պետք է «վարկաբեկել» իտալական, ֆրանսիական, հարավկորեական, ճապոնական, իսպանական և գերմանական ուտեստներ առաջարկող ռեստորանները։

«Օրինակ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ակտիվորեն դեմ են մեզ։ Ճապոնիան վաղուց է ցանկանում ստանալ մեր տարածքները։ Հետևաբար, այդ երկրների ուտեստների համար պետք է լրացուցիչ 12 տոկոս հարկ սահմանվի։ Մնացածի համար կարող ենք սկսել 10 տոկոսից»,- կարծում է քաղաքական գործիչը։

Բացի այդ, Մալինկովիչը կոչ է անում ուշադրություն դարձնել Թուրքիայի և Ադրբեջանի խոհանոցներին, որոնց հետ Ռուսաստանի հարաբերությունները վերջին ամիսներին վատթարացել են: Նա, սակայն, խորհուրդ է տալիս «չդիպչել» Ռուսաստանի «բարեկամ» երկրների խոհանոցին: «Կոմունիստական Ռուսաստանի» ղեկավարը նման երկրներից է համարում Բելառուսը, Լատինական Ամերիկայի երկրները, Վիետնամը, Ուզբեկստանը, Հյուսիսային Կորեան և արաբական երկրները:

Մոսկվայի կողմից ոչ բարեկամական համարվող երկրների ցանկում ներկայում ընդգրկված է 49 պետություն։ Դրանց թվում են, մասնավորապես, ԵՄ երկրները՝ բացառությամբ Սլովակիայի և Հունգարիայի, ինչպես նաև ԱՄՆ-ը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Ուկրաինան, Շվեյցարիան և Չեռնոգորիան։

Հուլիսի սկզբին Պետդումայի զբոսաշրջության և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման կոմիտեի նախագահ Սանգաջի Տարբաևն առաջարկել էր հարկ սահմանել այն տուրօպերատորների համար, որոնք կազմակերպում են արտասահմանյան ուղևորություններ ռուսների համար: Նրա կարծիքով՝ դա կարող է աջակցել զբոսաշրջային արդյունաբերությանը և երկրի ներքին ենթակառուցվածքներին։

Քաղաքական գործիչը պնդում էր, որ «վճարը պետք է մտցվի ոչ թե ֆիզիկական անձանց, այլ իրավաբանական անձանց, այսինքն՝ այդ գործունեությամբ զբաղվող տուրօպերատորների համար»։ Միևնույն ժամանակ, նույնիսկ իր նախնական գնահատականում Տարբաևը նշել էր, որ ռուսների համար արտասահմանյան ուղևորությունները կթանկանան առնվազն 200-300 ռուբլով, եթե նախաձեռնությունն ընդունվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի